05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2017

Երևանի քաղաքապետն ու Սանկտ Պետերբուրգի նահանգապետը ծաղիկներ են խոնարհել պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ միասին ծաղիկներ է խոնարհել պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել բլոկադային զոհ դարձած հարյուրհազարավոր մարդկանց հիշատակին: Հարկ է նշել, որ Արաբկիր վարչական շրջանում հուշարձանը տեղադրվել է 2015թ.-ին: ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի կողմից նվիրաբերված այս հուշարձանը երախտիքի յուրօրինակ նշան է՝ հոգատար այն վերաբերմունքի համար, որ […]

Անբարոյական հասարակությունը չի կարող բարեկեցիկ լինել

Հնգանկյուն աստղն աշխարհի ամենատարածված սիմվոլներից է: Դեռ հին Եգիպտոսից այն խորհրդանշել է մարտնչող գիտությունը և այդ մեկնաբանությամբ է հայտնվել նաև, օրինակ, սովետական սիմվոլիկայում: Իսկ պիոներականում այն պատկերված էր կաբալայի՝ այրող գիտության աստղի երեք լեզուներով: Համարվում էր, որ այրվող աստղը լուսավորելով չի կարող չայրել՝ պատճառելով անխուսափելի ցավ և տառապանք։ Վեցանկյուն աստղը ավելի քիչ տարածված, սակայն ոչ […]

ՊԵԿ-ն «օրինապահի» կարգավիճակ է շնորհել ևս 8 հարկ վճարողի

Օրինապահ հարկ վճարողների շարքը համալրվում է. ամփոփվել են «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրերի շնորհման հերթական փուլի արդյունքները: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը մայիսի 5-ին հավաստագրեր է հանձնել ևս 8 տնտեսվարողի: Դիմում ներկայացրած բիզնեսի 15 ներկայացուցիչներից 2-ը չեն համապատասխանել սահմանված չափանիշներին, իսկ մնացած 5-ի դիմումն ուսումնասիրության ընթացքում է: Տարեսկզբից առ այսօր օրինապահ […]

Պարտությունից հետո նեղացած քաղաքական գործիչը անդուր է դառնում

«Երբ քաղաքական գործչի մեջ պարտությունից հետո վերջանում է մարդը, և մնում է միայն նեղացած քաղաքական գործիչը, նա անդուր, անտանելի ու վատն է դառնում: Ասել, որ նա հումորային երանգ է տվել… նման հումորը սխալ հումոր է, առավել ևս քաղաքական գործչի համար», – արձագանքելով Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանին՝ «Ազատության» ուղիղ եթերում հայտարարել է Արամ […]

Դուք լավ եք պորտը դնում տեղը. քաղաքացին` Փաշինյանին

«Ես ոչ թե Երևանի ավագանու անդամի թեկնածու եմ, այլ Երևանի քաղաքապետի թեկնածու: Ես հույս ունեմ ընտրողներից ստանալ 50 +1 տոկոս ձայն և ուղիղ ընտրվել Երևանի քաղաքապետ»,-այսօր Քանաքեռ-Զեյթուն համայնքում քարոզարշավի ժամանակ ասաց «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:  Իսկ քարոզարշավի ժամանակ Փաշինյանին ու «Ելքի» ներկայացուցիչներին մոտեցավ մի տարեց տղամարդ ու սկսեց խոսել իր խնդիրներից: «45 հազար […]

Պուտինը կարգադրել է սկսել «Թուրքական հոսքի» շինարարությունը

Առաջիկա օրերին կսկսվեն «Թուրքական հոսք» գազատարի կառուցման շինարարական աշխատանքերը: Թուրքական «Sabah» թերթի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնել է ռուսական «Գազպրոմ» ընկերության գործադիր կոմիտեի նախագահ Ալեկսեյ Միլլերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ: Միլլերը Պուտինին մանրամասներ ներկայացնելիս, նշել է, որ նախագծային աշխատանքներն ավարտին են հասցվել, իսկ շինարարական աշխատանքները կարող են սկսել մոտ օրերին: Նախագահ Պուտինը նշել […]

Մրցավարը հարվածել է ֆուտբոլիստին /տեսանյութ/

  «Արմավիր» – «Ռոտոր-Վոլգոգրադ» ֆուտբոլային հանդիպման ընթացում  տեղի է ունեցել սկանդալային միջադեպ: Հանդիպման գլխավոր մրցավար Սերգեյ Սմիրնովը ձեռքով խաղի համար դեղին քարտ է ցույց տվել «Արմավիրի» հարձակվող Անդրեյ Մյազինին, ապա  ուսով հարվածել նրան: Ֆուտբոլիստը հետ չի մնացել մրցավարից եւ ստացել կարմիր քարտ:  Ռուսաստանի ֆուտբոլային միության կարգապահական կոմիտեն Անդրեյ Մյազինին կես տարով որակազրկել է մրցավարին ՝ մարզիկին […]

«Զարուհու պահվածքը, վստահ եմ, որ իր համար էլ ընդունելի չէր»

«Հանրապետականը այլ կուսակցությունների ներսում մատ երբեք չի խառնել և չի խառնելու»,-այսօր «Ազատության» հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:  Անդրադառնալով «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհու Փոստանջյանի քարոզարշավին և Ավանում ՀՀԿ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի տան մոտ գնալուն` Արմեն Աշոտյանն ասաց. «Որպես հայ մարդ՝ ինձ համար ընդունելի չէր Զարուհու պահվածքը, վստահ եմ, որ իր […]

Աբրամ Բախչագուլյանը նշանակվել է Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով՝ Աբրամ Բախչագուլյանը նշանակվել է Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ՝ մինչև 2022 թվականի նոյեմբերի 14-ը պաշտոնավարման ժամկետով: Հրամանագրի տեքստը տեղադրված է նախագահի պաշտոնական կայքէջում։ Բախչագուլյանը 2007-ից 2011 թվականներին եղել էԿենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարը: 2011 թվականի հուլիսից մինչև 2014 թվականի հոկտեմբերը զբաղեցրել է Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի պաշտոնը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի