Անբարոյական հասարակությունը չի կարող բարեկեցիկ լինել
Հնգանկյուն աստղն աշխարհի ամենատարածված սիմվոլներից է: Դեռ հին Եգիպտոսից այն խորհրդանշել է մարտնչող գիտությունը և այդ մեկնաբանությամբ է հայտնվել նաև, օրինակ, սովետական սիմվոլիկայում: Իսկ պիոներականում այն պատկերված էր կաբալայի՝ այրող գիտության աստղի երեք լեզուներով: Համարվում էր, որ այրվող աստղը լուսավորելով չի կարող չայրել՝ պատճառելով անխուսափելի ցավ և տառապանք։
Վեցանկյուն աստղը ավելի քիչ տարածված, սակայն ոչ պակաս հայտնի սիմվոլ է և բացի Իսրայելի պետականության խորհրդանիշ լինելուց՝ օգտագործվում է նաև մասոնական փիլիսոփայության մեջ Սողոմոնի տաճարի սյուներին հետ: Համարվում է, որ վեցանկյուն աստղն է Դավիթի վահանին, ով պաշտպանում է Իսրայելը: Կոպիտ ասած՝ ՊՆ խորհրդանիշն է, որը կաբալիստների միջնորդությամբ նաև փոխանցվեց խաչակիրներին (այնուհետև գաղտնի եղբայրություններին) մի շարք շատ ավելի պրակտիկ գիտելիքների հետ մեկտեղ:
Ութանկյունը աշխարհում շատ քիչ տարածված, այնուամենայնիվ, մեզանում շատ «սիրված» սիմվոլ է: Հնուց այն խորհրդանշել է վերածնունդը և անմահությունը: Ութանկյուն աստղով կնքվածները վերածնվելով ձեռք էին բերում հավերժ կյանք, որը հիմնականում պայմանավորված է լիարժեք հոգևոր ազատությամբ: Այսինքն՝ մարդ, ով ազատ է, ոչ թե իր տեղաշարժման հարցում, այլ նյութական բոլոր թելերից, այդ թվում՝ սոցիալական պարտավորություններից, այդ թվում ազգային և նույնիսկ ընտանեկան…
Պետք է ասեմ, որ միշտ առանձնահատուկ վերաբերմունք եմ ունեցել ազատության սկզբունքներին նմամ արմատականորեն հավատարիմ մարդկանց հանդեպ: Հարգել և նույնիսկ, ինչ-որ չափով նախանձել եմ՝ սեփականությունից, նյութականից և հասարակական պարտավորություններից ձերբազատված այս մարդկանց: Մինչդեռ զզվանք են առաջացնում «կնքված» բիզնեսմեններն ու ցանկացած փարիսեցի:
Քայքայիչ անբարոյականությունը ծաղկում է, երբ խախտվում է կոնսենսուսը: Երբ սկզբունք որդեգրած անձը խախտում է իր սկզբունքը: Իրեն ազատ հռչակած և վերածնված անձը, մեկ էլ տեսար, բանկային հաշիվ է ձեռք բերում, քրիստոնյան սկսում է ստել, պաշտոնյան՝ գողանալ, իսկ քաղաքացին սկսում է ձևանալ «կնքված»:
Անբարոյական հասարակությունը չի կարող բարեկեցիկ լինել: Քրիստոնյան պիտի լինի քրիստոնյա, ահաբեկիչը՝ ահաբեկիչ, հացադուլավորը՝ հացադուլավոր, գողը՝ գող, քաղաքացին՝ քաղաքացի: Բոլորի ընտրությունը պիտի հարգվի, մասնավորապես՝ փարիսեցիներին (խոսքը մուտիլովշիկների մասին ա) առանձնացնելու և նսեմացնելու միջոցով:
Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան էջից