22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Պանելային քննարկում «Բիզնեսի/ստարտափի պլանավորում և ֆինանսավորում» թեմայով

Մարտի 4-ին «Մերգելյան» ակումբի շրջանակներում կայացավ պանելային քննարկում «Բիզնեսի/ստարտափի պլանավորում և ֆինանսավորում» թեմայով, որը կազմակերպել էր New Technology Education Fund (NTEF) բարեգործական հիմնադրամը: Քննարկման ընթացքում հրավիրված մասնագետները NTEF-ի հիմնադիր, «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանի մոդերատորությամբ քննարկեցին Հայաստանում և արտասահմանում բիզնես հիմնելու գաղտնիքները, կիսվեցին սեփական փորձով:

Խոսնակներն էին. Գևորգ Պողոսյանը, Idram-ի հիմնադիր, Global.am-ի նախագահ, Internet Society ՀԿ-ի անդամ, Նարեկ Վարդանյանը, The Crowdfunding Forumla-ի հիմնադիր, FinTrancNet-ի գործադիր տնօրեն, Գևորգ Սաֆարյանը, Lime Tech ՍՊԸ-ի տնօրեն և Խաչատուր Գրիգորյանը, GG laboratories-ի հիմնադիր տնօրեն: Նախ հրավիրված մասնագետները պատմեցին իրենց ընկերությունների ստեղծման մասին՝ նշելով այն բոլոր մարտահրավերները, որոնց հանդիպել են իրենց ճանապարհին, ինչպես նաև խոսեցին նպատակների մասին: Չնայած թեմայի ողջ լրջությանը՝ Պրն. Շաքարյանը ժամանակ առ ժամանակ խաղարկային թեմաների էր անդրադառնում, որոնք խոսնակների նուրբ հումորի շնորհիվ միջոցառմանը ստեղծեցին հետաքրքիր ու միևնույն ժամանակ անկաշկանդ մթնոլորտ:

Այսպիսով, հարյուրից ավելի մասնակիցները աշխույժ մնացին երկու ժամերի ընթացքում, և քննարկման վերջում հնարավորություն ունեցան իրենց զանազան հարցերն ուղղել մասնագետներին: Հանդիպում-քննարկումը պարոն Շաքարյանը եզրափակեց հետևյալ խոսքերով. «Այսօրվա մեր հյուրերը ստեղծել են բարիք, որ կոչվում է MADE IN ARMENIA»…

Հարգանքով՝ «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերություն

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ