05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

«Գույքահարկն ամբողջությամբ գնում է պետբյուջե»

«Այսօր հայտարարվել է, որ մինչ մայիսի 15-ից 20-ն ընկած ժամանակահատվածում կավարտենք մեր փոսալցումները։ Իհարկե, մենք այսօր շատ խնդիրներ ունենք, խանգարող հանգամանքներից ամենաշատը եղանակային պայմաններն են, ձեզ վստահեցնում եմ, որ ժամանակին ամեն ինչ կարվի»,   այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

 Նախարարը շեշտեց՝ բյուջեով սահմանված՝ ճանապարհային սպասարկման համար և՛ ձմեռային, և՛ ամառային սպասարկման համար հատկացված է 7-7.4 մլրդ դրամ։ Դրա մեջ մտնում է և՛ ձմեռային, և՛ ամառային սպասարկումը։

«Ձմեռային սպասարկումը ճանապարհի անցանելիությունն ապահովելն է, ձյան մաքրումը, աղ ու ավազով մշակելը։ Ամառային սպասարկումը փոսալցումն է, դրանից բացի նորից ճանապարհների անցանելիությունն ապահովելն ու ճանապարհների մարքությունը, որը, ըստ մեր գնահատականների, իհարկե բավարար չի ամբողջը սպասարկելու համար, բայց ճանշինների հետ կնքված պայմանագրերով՝ նախարարությունը վերահսկողություն է իրականացնում, որ մաքսիմալ ձևով կատարվեն այդ աշխատանքները»,-նշեց  նախարարը: 

Նա անդրադարձավ գույքահարկից գոյացած  միջոցներին, ինչպես նաև վարորդների դժգոհություններին: Նախարարը շեշտեց՝   գույքահարկն ամբողջությամբ գնում է պետբյուջե։ «Հիմա, ճիշտն ասած, առաջարկությամբ հանդես ենք եկել, և՛ վարչապետը, և՛ նախագահն այդ առաջարկությունը դրական են գնահատել, որպեսզի ստեղծվի ճանապարհային ֆոնդ, և այն վճարների մի մասը, որ ճանապարհների հարկից է գնում, նաև այլ ֆինասավորման աղբյուրներ կունենանք, որպեսզի այդ ֆոնդից պետք եղած ժամանակ, ինչպես այսօր Դիլիջան-Իջևան ճանապարհին ունենք, արագ հատկացումներ անենք»,- նշեց Վահան Մարտիրոսյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ