Մոսկվան չի ցանկանում պատերազմ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ․ Հոգլանդ
Չնայած Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների միջեւ առկա հակասությունների, երկու երկրները սերտ համագործակցում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրի շուրջ, «Ամերիկայի Ձայն»-ի հայկական եւ ադրբեջանական ծառայություններին տված բացառիկ հարցազրույցում պատմել է ԵԱՀԿ Մինսկի Խմբի ժամանակավոր համանախագահ դեսպան Ռիչարդ Հոգլանդը. «Անշուշտ, մեր ազգային շահերը տարբերվում են Ռուսաստանի ազգային շահերից, որովհետեւ մենք ունենք հարաբերությունների տարբեր պատմություն, ունենք տարբեր տեսակետներ […]