Վայքում ջուր չի լինի
Վթարային ջրանջատում Վայքում «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 10-ին ժամը 23.00-ից մինչև մայիսի 11-ը ժամը 23.00-ն կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: 10.05.2017թ. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ