08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Արծվիկ Մինասյանն՝ իր ու վարչապետի հարաբերություններից

«Պաշտոնավարումը շարունակելու համար նախ պետք է ունենալ աշխատելու ցանկություն, երկրորդ՝ իրավասու անձինք. տվյալ դեպքում ՀՀ  նախագահը և քաղաքական այն ուժը, որ ես եմ ներկայացնում, համապատասխան որոշում կայացնեն: Առաջին մասով իմ ցանկությունը կա՝ աշխատանքը շարունակելու և հիմնարար փոփոխություններ իրականացնելու: Երկրորդ մասով՝ մայիսի 18-ից հետո պարզ կլինի, թե ինչպիսի կառավարություն է ձևավորվելու»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բնապահպանության նախարար, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը՝ խոսելով իր հետագա պաշտոնավարման նոր ձևավորվելիք կառավարության կազմում իր լինելու մասին:

Մամուլի հրապարակումներին անդրադառնալով, թե իր ու վարչապետի, ինչպես նաև ՀՅԴ-ական մյուս նախարարների ու վարչապետի հարաբերություններում խնդիրներ կան՝ Ա. Մինասյանը նկատեց. «Մեր հարաբերությունները վարչապետ-նախարար հարաբերություններ են, որոնք ամրագրված են օրենքով և Սահմանադրությամբ: Եթե կան բանավեճեր, այս կամ այն դրույթների վերաբերյալ տարբեր կարծիքներ, դա ոչ թե խոսում է անհամատեղելիության, այլ առավել լավ լուծումներ գտնելու մասին»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ