06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2017

Տարոն Մարգարյանը` ազատամարտիկներին. կենդանի շփում /տեսանյութ/

Երևանի ավագանու ընտրություններում հայտ ներկայացրած ՀՀԿ թիմը և գործող քաղաքապետ, ավագանու ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը այսօր` մայիսի 9-ին Արաբկիր վարչական համայնքում էին: Տարոն Մարգարյանը զրուցեց ընտրողների հետ: Արցախյան պատերազմի վետերանները հիացած էին ու նշեցին, որ կարևորում են իրենց ընկերոջ Անդրանիկ Մարգարյանի որդու` Տարոն մարգարյանի անցած տարիների աշխատանքը: Մանրամասները` տեսանյութում:

«Աստված չանի, որ հին տղերքով հավաքվենք ու նորից զենք վերցնենք» /տեսանյութ/

«Չեմ կարծում, որ պատերազմը հիմա կվերսկսվի, քանի որ նրանք միշտ չանգռել են, իսկ մեր ղեկավարությունը թույլ չի տալիս անցնել կոնկրետ գործողությունների: Աստված չանի, որ հին տղերքով հավաքվենք ու նորից զենք վերցնենք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Սարգիս Ղազարյանը: «Էս անգամ ոչ մեկ մեր դեմը չի առնի»,-հավելեց ազատամարտիկը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ծաղիկ Ռուբոն` Տարոն Մարգարյանին.փոխանցեց /տեսանյութ/

«Արաբկիր վարչական շրջանի` «Երդվյալ ազատամարտիկներ»-ը սատարում են Տարոն Մարգարյանին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գեներալ Արայիկ Ավետիսյանը: Նա ընդգծեց, որ սատարում են մարտական ընկերոջ որդուն և գոհ են արված աշխատանքից.«Մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, բայց մեր ղեկավարը Ռուբիկ Գևորգյանը (Ծաղիկ  Ռուբո) որոշել է, որ սատարենք Տարոնին»: Մանրամասները` տեսանյութում:  

Ծնողներ, ձեր երեխաների ապագան ձեր ձեռքերում է

Եթե աղոթել սովորեցնեք ձեր երեխաներին՝ ձեր համար են աղոթելու, եթե սեր սովորեցնեք՝ ձե՛զ են սիրելու, եթե հարգել սովորեցնեք՝ ձե՛զ են հարգելու, եթե բարին սովորեցնեք՝ ձե՛ր հանդեպ են բարություն անելու, բայց եթե չարություն սովորեցնեք՝ հենց ձե՛ր նկատմամբ են չարանալու, հայհոյել սովորեցնեք ձեր երեխաներին՝ հետո ձե՛զ են հայհոյելու… Ծնողնե՛ր, ձեր երեխաների հետագա կյանքը ձեր ձեռքերում է:

Թուրքիայում մահապատժի վերականգնման քարոզարշավը Գերմանիայի տարածքում չի թույլատրվի

Թուրքիայում մահապատժի վերականգման համար հանրաքվե անցկացնելու դեպքում, Գերմանիան թույլ չի տա իր տարածքում  իրականացնել դրա քարոզարշավը։ Ըստ թուրքական «bursadabugun» լրատվական կայքի՝ այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գերմանական «WDR5» ռադիոյի հետ զրույցում: Ըստ Մերկելի՝  քարոզարշավ իրականացնելու մասին դիմում Անկարայից դեռ չեն ստացել, բայց եթե անգամ ստանան, ապա Գերմանիան կտրականապես կմերժի: Նա ընդգծել է, […]

Տեխնիկան «ուղևորվում է» խոշորացված համայնքներ

Հայաստանի առաջին խոշորացված համայնքները ստացել են նոր տեխնիկա: Դիլիջանում, Տաթևում ու Թումանյանում հայտնվել են մի քանի ամբարձիչներ, աղբահավաք մեքենաներ, տրակտորներ և կոմբայններ` գյուղերի համար: Դրանից զատ՝ ստեղծվում են նոր աշխատատեղեր ամբարձիչավարների, տրակտորավարների, մեխանիկների համար: Խոշորացման հիմնական նպատակը վարչական ծախսերը տնտեսելն է: Տնտեսական անցուդարձ ֆեյսբուքյան էջից

Այսօր կկայանա «Եվրատեսիլ-2017»-ը

  Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում այսօր կկայանա «Եվրատեսիլ-2017»-ի 1-ին կիսաեզրափակիչ փուլը, որի ընթացքում հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկը ելույթ կունենա 16 համարի ներքո: Մրցույթին հնարավոր կլինի հետեւել ժամը 23:00-ին Հանրային հեռուստաընկերության եւ Հանրային ռադիոյի եթերում: Մրցույթն այս տարի կմեկնաբանեն Առաջին ալիքի հաղորդավարներ Ավետ Բարսեղյանն ու Գոհար Գասպարյանը, իսկ ահա հայաստանյան միավորները կհայտարարի «Եվրատեսիլ-2016»-ի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը: «Եվրատեսիլ-2017»-ի բեմը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի