06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2017

Էական փոփոխություններ Կառավարությունում չեն լինի

«Փոփոխություններ կլինե՞ն, թե՞ չէ, կարծում եմ, կլինեն, դուք կտեսնեք: Հիմնական փոփոխություններ լինելո՞ւ են, կարծում եմ, այս պահին անհրաժեշտություն չկա, որովհետև մենք  ունենք ևս 2018 թվականին նոր կառավարություն ձևավորելու խնդիր: Ընդհանրապես շատ հետաքրքիր ժամանակահատված է, 2016 թվականին կառավարության ծրագիր, 2017 թվականին կառավարության ծրագիր, 2018 թվականին կառավարության ծրագիր: Սահմանադրությունն է նաև սահմանափակումներ մտցնում»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց […]

Ազգային հերոսի մոր ձեռքով. Զովունիում բոլորը հուզվեցին /տեսանյութ/

Կոտայքի մարզի Զովունի գյուղում այսօր՝ մայիսի 9-ին  բացվեց ապրիլյան պատերազմի զոհերին նվիրված խաչքար: «Թո՛ղ, այս խաչքարը խաղաղություն բերի ողջ աշխարհին, պատերազմ թող չլինի, թող ոչ մի զինվորի արյուն չթափվի և ոչ մի մայր արցունք չթափի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Զովունի համայնքի ղեկավար Վրույր Սիմոնյանը: Զովունիի մշակույթի տան պարի խմբի սաները Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի հուշաքարի […]

60 տարով եմ եկել, հաշտվեք այդ մտքի հետ. Վ. Գասպարյան (տեսանյութ)

ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը կլինի նոր ձևավորվելիք կառավարության կազմում. այս մասին նա նշեց այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում:  Հարցին, թե ինչով է պայմանավորված նրա երկարակեցությունը կառավարությունում, Վլադիմիր Գասպարյանն ասաց.«Ես ասել եմ՝ 60 տարով եմ եկել, հաշտվեք այդ մտքի հետ»: Այլ մանրամասները` տեսանյութում:

Ընտրություններին տրված խոստումները կատարվելու են (տեսանյութ)

«Չեմ կարող ասել` կտեսնեք, թե չէ, բայց կարող եմ ասել, որ այն ծրագրերը, որ սկսել ենք, կարող ենք իրականացնել»,-ասում է Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը` պատասխանելով հարցին, թե իրեն կտեսնենք նոր կառավարությունում: Նա նշեց, որ եթե լինի հնարավորություն, ծրագրերը կկատարեն: Նախարարը նաև խոստացավ, որ ընտրություններին տրված խոստումները Կառավարությունը կատարելու է: 

Հիմա ժամանակը չի. Կարեն Բոթոյանը` մարզպե՞տ (տեսանյութ)

ՀՀԿ-ական Կարեն Բոթոյանն ասում է, որ դեռ չի նշանակվել Գեղարքունիքի մարզպետ: Նշենք, որ ներկայիս մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը վերցրել է մանդատը, իսկ ինքն ինքնաբացարկ է հայտնել: Henaran.am-ի հարցին, թե իր հետ խոսակցություն եղել է, Կարեն Բոթայանը բացասական պատասխանեց: «Երբ առարկայական քննարկում լինի, կտեղեկացնեմ: Հիմա ժամանակը չի, ժամանակը գա, կտեղեկացնեմ»:

Ծառուկյանի, Սեդրակյանի, Հովիկ Աբրահամյանի գազալցակայաններն էլ ստուգվելու են (տեսանյութ)

«Մեկ ամսվա ընթացքում ներկայացվելու է արդյունքները վարչապետին»,-այսօր լրագրողներին ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոսյանը անդրադառնալով վարչապետի հանձնարարականին` ստուգումներ անել գազալցակայաններում: Հարցին, թե  ստուգել են Գագիկ Ծառուկյանին, Մհեր Սեդրակյանին, Հովիկ Աբրահամյանին պատկանող գազալցակայանները, նա պատասխանեց. «Բոլորի գազալցակայանները ստուգվելու են կենտրոնացված կարգով»: Ըստ Դ. Տոնոյանի` ստեղծված իրավիճակի պատճառը թույլ կարգապահությունն է:

2018 թվականի իմ ճակատագիրը հայտնի է. վարչապետ (տեսանյութ)

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Հաղթանակի այգում լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց, թե իր պաշտոնավարման ամիսների ընթացքում փոփոխություններ եղել: «Տնտեսական ցուցանիշներ կան»,-ասաց նա: Վարչապետը պնդեց, թե որևէ նախարարի հետ հակասություն չունի: «2018 թվականի իմ ճակատագիրը հայտնի է»,-նշեց նա` ի պատասխան հարցին, թե արդյոք շարունակելու է պաշտոնավարել 2018 թվականին: Հարցին` պատգամավոր Կարեն Կարապետյանի թեկնածությունը ԱԺ նախագահի պաշտոնում Ձեզ […]

«Նախարարն այդ մասին ավելի լավ գիտի, քան դեսպանը» /տեսանյութ/

ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլիկինն այսօր Հաղթանակ զբոսայգում լրագրողների հետ զրույցում չցանկացավ անդրադառնալ Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի ճակատագրին: Հարցին, թե  ինչպե՞ս է վերաբերվում ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը,  որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան կարող է պայքարել նաև Իսլամական պետության դեմ, դեսպանը նշեց. «Նախարարն այդ մասին  ավելի լավ գիտի, քան դեսպանը: Բայց ես կարծում եմ, […]

«Մեր հարաբերությունները լավ են Կարեն Կարապետյանի հետ» /տեսանյութ/

«Մեր հարաբերությունները վարչապետ Կարեն Կարապետյանի հետ,  աշխատանքային են` շատ լավ», – այսօր Հաղթանակ զբոսայտում լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց   Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն` անդրադառնալով լրագրողների այն  դիտարկմանը, թե դաշնակցական նախարարները վարչապետին չեն ենթարկվում ու հաշվետու են միանգամից նախագահին: «Աշխատանքային շատ լավ հարաբերություններ են: Տասնյակներով ծրագրեր ենք այսօր միասին իրականացնում: Գոնե իմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի