06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2017

Նոր պաշտոն կստանձնի՞

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հուսով է, որ ամեն ինչ դեռ  լավ է լինելու, և Հայաստանն ընթանալու է զարգացման ճանապարհով: Այսօր այս մասին լրագրողերի հետ զրույցում ասաց Հաղթանակ  զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց Հովիկ Աբրահամյանը: «Ես հույս ունեմ, որ ամեն ինչ լավ է լինելու, մանդատները կստանան, կառավարությունն էլ կձևավորվի, և մեր երկիրը կզարգանա, իմ հույսը […]

«Սպան իրավունք չունի սպային սպանողի մասին այդպիսի արտահայտություն անել

«Ես չեմ կարծում, որ իշխանության դեմ դուրս եկավ, դուրս եկավ քարոզարշավի, որի ժամանակ թույլ են տրվում սխալներ»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը` խոսելով Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի քաղաքական գործունեությունից։ Հարցին, թե որն է եղել նրա սխալը, ոստիականապետը պատասխանեց. «Սխալը «Սասնա ծռերին» հերոսներ անվանելն էր, սպան իրավունք չունի սպային սպանողի մասին այդպիսի […]

Ղարաբաղյան հակամարտությունը կարող է սրվել ստատուս-քվոյի պահպանման դեպքում՝ վերլուծաբաններ

Հայաստանում խորհրդարանի դերի մեծացումը որեւէ ազդեցություն չի ունենա ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա, կարծում են ամերիկյան վերլուծաբանները, հայտնում է Ամերիկայի ձայնը։ «Կասկածում եմ, որ խորհրդարանականներն ավելի պատրաստ լինեն խաղաղության հաստատման համար քան նախագահ Սարգսյանը: Հնարավոր է նույնիսկ՝ ընդհակառակը», – Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհուրդի փորձագետ Սթիվեն Բլանկի խոսքով, խորհրդարաններն ավանդաբար ավելի շատ են առաջնորդվում հանրային կարծիքով, քան […]

Facebook-ի մեր զինակիցներին խնդրում եմ անհեթեթ հայտարարություններով հանդես չգալ. Փաշինյան

«Facebook-ի մեր զինակիցներին խնդրում եմ անհեթեթ հայտարարություններով հանդես չգալ»,-այսօր Հաղթանակի այգում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն` ի պատասխան դիտարկման, թե իրենց աջակիցներից ոմանք ասում են, որ «Ելքի» ներկայացրած առաջարկը սոցիալական աջակցության մասով անհեթեթություն է։ Հարցին՝ ինչու բյուջեի հաշվին, նա պատասխանեց. «Էսօր որևէ մեկին չի՞ մտահոգում, որ մեկ միլիոն դոլար իրենց […]

Հերիք ա, հերիք ա, ներս մտնեք. վետերանն ու գործադիրները` մի սեղանի շուրջ (տեսանյութ)

Ամեն տարվա նման վետերանների համար կազմակերպված զինվորական վրանային ճաշին մասնակցում էին նաև օրենսդիր ու գործադիր մարմնի անդամները: Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ հաղթանակի կենացի համար բաժակ բարձրացրին վետերանների հետ: 

Այսքան արագ հնարավոր չէ ասել պատճառը. Ա. Հովհաննիսյանը` ողբերգական դեպքից (տեսանյութ)

Արդեն երրորդ-չորրորդ օրն է հակառակորդի կողմից գիշերվա ժամերին կրակոցները մի փոքր շատացել են, այդ թվում նա ականանետերից: Այս գիշեր նաև Տավուշի մարզի ուղղությամբ են եղել կրակոցները»,-այսօր Հաղթանակ զբոսայգում լրագրողներին ասաց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Այս պահին էլ հանգիստ է: Սովորաբար, պատասխան կրակից հետո դադարեցնում են ակտիվությունը»: Խոսելով երեկ տեղի ունեցած ողբերգական դեպքից, որ ջրամբարում ջրահեղձ են եղել […]

Ինչո՞ւ է գտնում, որ մեր ժողովուրդը պոտենցիալ կոռուպցիոներ է. Շարմազանով

«Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ընտրակաշառք չի բաժանում»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` խոսելով «Ելքի» սոցիալական աջակցության նախաձեռնության մասին: «Բայց մեր ժողովուրդը տասը հազար դրամ կաշառք վերցնո՞ւմ է, ինչո՞ւ է գտնում, որ մեր ժողովուրդը պոտենցիալ կոռուպցիոներ է, ես կարծում եմ, որ մեր  ժողովուրդը կաշառք չի վերցնում, որովհետև կաշառք տվող չկա»,-հավելեց նա։

Մայիսի 10-ին «Հենարան» մամուլի ակումբում

Մայիսի 10-ին՝  ժամը 11:00-ին,  «Հենարան»  մամուլի ակումբում կհյուրընկալվեն «Թռչնասերների կենտրոն»  ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը եւ  «Civil voice» ՀԿ կամավոր  Նաիրե Սահակյանը: ԹԵՄԱ՝ մայիսի 10-ին նշվում է չվող թռչունների համաշխարհային օրը:     Մայիսի 10-ին՝  ժամը 12:00-ին,  «Հենարան»  մամուլի ակումբում կհյուրընկալվի Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: ԹԵՄԱ՝  զարգացած տնտեսության հիմքը  որպես «Ազգ-բանակ» հայեցակարգի իրականացման համար […]

Հաղթանակի համար, շնորհավո´ր. վարչապետի կենացը (տեսանյութ)

Այսօր` Շուշիի ազատագրման 25-ամյակի և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 72-րդ տարեդարձի տոնը նշվում էր Երևանի «Հաղթանակ» զբոսայգում: Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ կազմակերպված միջոցառմանը, ինչպես արդեն հայտնել ենք, մասնակցում էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, վարչապետ Կարեն Կարապետյանը, օրենսդիր ու գործադիր մարմնի անդամների, հոգևոր դասի ներկայացուցիչներ: Վերջիններս ամեն տարվա նման վետերանների համար կազմակերպված զինվորական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի