23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Facebook-ի մեր զինակիցներին խնդրում եմ անհեթեթ հայտարարություններով հանդես չգալ. Փաշինյան

«Facebook-ի մեր զինակիցներին խնդրում եմ անհեթեթ հայտարարություններով հանդես չգալ»,-այսօր Հաղթանակի այգում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն` ի պատասխան դիտարկման, թե իրենց աջակիցներից ոմանք ասում են, որ «Ելքի» ներկայացրած առաջարկը սոցիալական աջակցության մասով անհեթեթություն է։

Հարցին՝ ինչու բյուջեի հաշվին, նա պատասխանեց. «Էսօր որևէ մեկին չի՞ մտահոգում, որ մեկ միլիոն դոլար իրենց մեքենաների մեջ են լցնում ու ճռռիկներ անում քաղաքում, ոչ մեկին չի՞ մտահոգում, որ մետրոյին զրկում են ուղևորահոսքից, հետո ասում են՝ մետրոն վնասով է աշխատում, եկեք 2.6 միլիարդ սուբսիդիա տանք… այդ արձագանքողներն ինչո՞ւ չեն արձագանքում»։

«ԵԼՔ»-ի քաղաքապետի թեկնածուն նշեց, որ, հիմնականում, դրական կարծիքներ է լսել առաջարկի մասին։

«Մարդիկ, ըստ էության, ասում են, որ դա ընտրակաշառքային գերության մեջ գտնվող քաղաքացիների ազատության համար տրվող փրկագին է», – ասաց նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ