06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Իմ ձեռքով եմ տղերքի զենքը լցրել.Ազգային հերոսի մոր ցավը /տեսանյութ

«Ես հպարտ եմ, որ քաջ տղաներ ունենք ու մեր երկիրը պաշտպանված է: Իմ բոլոր երեխեքն են՝ հայրենիքին նվիրվել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի մայրը ՝ Բավական մայրիկը:

Բավական մայրիկը բոլորովին վերջերս է կորցրել երկրորդ որդուն ու վիշտը խեղճացրել է նրան:

«Թող բոլորը բախտավոր լինեն ու Աստծուն փառք տան, որ խաղաղություն լինի: ես տղերքի զենքերը լցրել ու առաջնագիծ եմ ուղարկել: Հարյուրավոր զինվորների համար եմ հաց սարքել…»,-ընդգծեց Բավական մայրիկը:

Ջիվան Աբրահամյանի քույրը՝ Թամարա Աբրահամյանը կյանքն է նվիրել Արցախին: Պատերազմի մասնակից է ու երկրորդ կարգի հաշմանդամ:

«Մայիսի 7-ին վիրավորվեցի ու երբ լավացա՝ Շուշին ազատագրված էր»:

Թամարա Աբրահամյանը պատերազմից հետո բնակություն հաստատեց Լաչինում և արդեն 25 տարի այնտեղ է:

«Ալիևը չի ցանկանում խաղաղություն, նա ցանկանում է երկիրը թալանի ու մեղքը գցի հայերի վրա»,-նկատեց Թամարա Աբրահամյանը:

Նշենք, որ ՀՀ Ազգային Բանակի կազմակերպիչներից, ռազմական գործիչ, Հայաստանի ազգային հերոս Ջիվան Աբրահամյանը, ով Հատուկ գնդի առաջին վաշտի հրամանատարն էր՝  կերտեց իր հերոսական ուղին և հերոսի մահով զոհվեց, երբ ընդամենը 30 տարեկան էր:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ