06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

««Ելք»-ի նկատմամբ ժողովրդի հետաքրքրությունն աճել է»

«Ես չէի ցանկանա  գնահատական տալ մյուս երկու քաղաքական ուժերի անցկացրած նախընտրական քարոզարշավին, բայց, բնականաբար, կարող եմ խոսել «Ելք»-ի  քարոզարշավների մասին: Կարող եմ ասել՝ նկատում եմ, որ վերջին շրջանում «Ելք»-ի նկատմամբ ժողովրդի հետաքրքրությունն է՛լ ավելի է աճել», – Henaran.am-ի հետ զրույցում  նշեց «Ելք» դաշինքի ընտրացուցակով առաջադրված՝ Երևանի ավագանու թեկնածու Անահիտ Բախշյանը:

 Վերջինս շեշտեց՝ «Ելք»-ը ջանում է լինել Երևանի բակերում, հակիրճ ներկայացնել իրենց  կողմից  մշակված  ծրագրային այն դրույթները, որոնք առանցքային կարևորություն ունեն:
 Անդրադառնալով ԶԼՄ-ների աշխատանքին՝ Անահիտ Բախշյանը շեշտեց՝ շատ ժամանակ չի ունենում բոլոր լրատվամիջոցների աշխատանքին հետևելու համար, բայց որքանով նկատել է, ԶԼՄ-ները հավասարաչափ են լուսաբանում բոլոր քաղաքական ուժերին:

«Ես լրատվամիջոցներից այդ առումով դժգոհություն չունեմ:  Ճիշտ է, մոնիթորինգ չեմ արել, բայց որքանով նկատել եմ, հավասարաչափ են լուսաբանում: Այլ բան է, որ  երբեմն լինում եմ  պահեր, երբ մենք մի բան ենք խոսում, ուզում ենք՝ տվյալ երևույթին անդրադառնան լրագրողները, բայց դա չի արվում, և, այսպես ասած,  մեր սրտով չի լինում այդ ամենը, բայց ընդհանուր առմամբ, կրկնում եմ՝ ԶԼՄ-ներից դժգոհություն չունեմ՝ քարոզարշավների լուսաբանման հետ կապված», – եզրափակեց Անահիտ Բախշյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ