07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2017

«Տղա ըլնեիր՝ կտայի մռութդ կջարդեի». ընտրատեղամասում թեժ է

Մալաթիա-Սեբաստիա համայնքում  7/46 ընտրատեղամասում թեժ իրավիճակ է արձանագրվել: Հանձնաժողովի անդամներից մեկը վիրավորել է Aravot.am լրատվական կայքի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում լրագրողը մանրամասնեց կատարվածը. « Երեքից ավելի բաց քվեարկության դեպք եմ արձանագրել: Հերթական դեպքի ժամանակ , երբ ընտրողը  բերեց քվեաթերթիկը բաց տվեց տվյալ հանձնաժողովականին, նա փոխանակ կարգն ասելու եւ ընտրողին նորից քվեախուց ուղարկելու, […]

Փաշինյանը ընտրատեղամաս էր եկել տիկնոջ և դուստրերի հետ /տեսանյութ/

Քիչ առաջ իր քաղաքացիական պարտքը կատարեց «ԵԼՔ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ մասնակցելով Երևանի ավագանու ընտրություններին։ Փաշինյանը ընտրատեղամաս էր եկել տիկնոջ և դուստրերի հետ: Փաշինյանը շեշտեց՝ ընտրակաշառք բաժանողի դեմ նախ քաղաքացին պիտի պայքար մղի: «Ընտրակաշառքի պրոցեսին մասնակցում են նաև քաղաքացիներև, և մենք հույս ունենք, որ քաղաքացիները կհաղթահարեն ընտրակաշառքային հուսահատությունը: Մենք ինքներս կփորձենք մեր ուժերի ներածին […]

Ոստիկանության հայտարարությունը

Երևան քաղաքի ավագանու ընտրությունների քվեարկության օրը՝ մայիսի 14-ին, ժամը 12-ի դրությամբ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ստորաբաժանումներում արձանագրվել է ընտրախախտումների հետ առնչություն ունեցող 9 դեպք: Բոլոր դեպքերը գտնվում են ստուգման փուլում: Ոստիկանությունը ձեռնարկում է օրենքով իրեն վերապահված բոլոր գործառույթները «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի» դրույթները պահպանելու և  իրավախախտումներին օպերատիվ արձագանքելու ուղղությամբ:

Վարդգես Գասպարին պառկել է ընտրատեղամասի դիմաց (տեսանյութ)

Երևանի 9/23 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամներից մեկը հարվածել է «Քաղաքացի դիտորդ» կազմակերպության կողմից դիտորդական առաքելություն իրականացնող , ակտիվիստ Վարդգես Գասպարիի տեսախցիկին: Վերջինս էլ ի նշան բողոքի ալիքի` հերթական անգամ պառկել է գետնին: Վարդգես Գասպարին նման կերպ է անցկացնում իր բողոքի ցույցերը:

Նոր խախտումներ են արձանագրվել

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում դիտարկում է Երևանի ավագանու ընտրությունները։ Այսօր ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի տարբեր ընտրատեղամասերում նախաձեռնության դիտորդները գրանցել են 8 ընտրախախտում:  Ներկայացնում ենք խախտումները ժամը 13:00-ի դրությամբ. 9/16 12:55:00 Քվեարկության սենյակում քարոզչանյութերի առկայություն և դիտորդի իրավունքների սահմանափակում «Իրավունքի Եվրոպա Միավորում» ԻՀԿ դիտորդը 14.05.2017թ. գտնվել է թիվ 9/16 […]

Մեր Զինված ուժերը լռեցրել են հակառակորդին. նախարար

«Երեկ ցերեկը եղել է որոշակի լարում: Մեր Զինված ուժերը անմիջապես պատասխանել են, արձագանքել են և լռեցրել են հակառակորդին»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Այս պահին իրավիճակը ամբողջությամբ վերահսկվում է, և հարաբերական անդորր է»- հավելեց Վ. Սարգսյանը: Հիշեցնենք, որ այս օրերին ավելի լարված է իրավիճակը սահմանին:

Այդպես էլ մարդ չդարձաք

Եթե այսօր ընտրությունենր են, դա նշանակում է, որ մարդիկ գնում են ընտրելու: Եթե ընտրատեղամասում շատ մարդ կա, դա նշանակում է, որ մարդիկ եկել են ընտրելու, ոչ թե իրենց հոտերով են բերել, ինչպես մի չկայացած ընդդիմագրգիռ աշխուժակ էր փորձում ինքնահաստատվել՝ նման բան ասելով: Ու եթե այդ մարդիկ ընտրեն Տարոն Մարգարյանին, դա կնշանակի, որ Տարոն Մարգարյանն ուղղակի […]

Սարքերն անխափան են աշխատում. հանձնաժողովի նախագահ/տեսանյութ/

Երևանի Կենտրոն համայնքում տեղակայված 4/53 ընտրական տեղամասում  2 հազար ընտրողից՝ ժամը 10-ի դրությամ  ընտրել էր 50-ը: Լրագրողների հետ զրույցում,  4/53 տեղամասի նախագահ Վերոնիկա Բայունցը նշեց, որ տեղամասը բացվել է ժամանակին և օրվա ընթացքում հնարավոր է ընտրողների ակտիվությունը ավելանա: «Մատնահետքեր վերցնող սարքերը աշխատել են անխափան, մենք էլ անընդհատ հետևում ենք»,-նշեց հանձնաժողովի նախագահը: Մանրամասները՝ տեսանյութում:

Որևէ մեկը չի կարող իմ 2 որդիներին տհաճ խոսակցությունների մեջ դնել. Գ. Սահակյան

«ՀՀԿ-ում չի քննարկվել Ազգային ժողովի նախագահի հարցը, կքննարկենք մայիսի 16-ին կամ 17-ին»,-այսօր քվեարկություն կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու որդին` ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արմեն Սահակյանը վայր դրեց մանդատը, և արդյոք լուրերը, թե որոշված է, որ նույն ընտանիքից 2 հոգի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի