Փաշինյանը ընտրատեղամաս էր եկել տիկնոջ և դուստրերի հետ /տեսանյութ/
Քիչ առաջ իր քաղաքացիական պարտքը կատարեց «ԵԼՔ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ մասնակցելով Երևանի ավագանու ընտրություններին։ Փաշինյանը ընտրատեղամաս էր եկել տիկնոջ և դուստրերի հետ:
Փաշինյանը շեշտեց՝ ընտրակաշառք բաժանողի դեմ նախ քաղաքացին պիտի պայքար մղի:
«Ընտրակաշառքի պրոցեսին մասնակցում են նաև քաղաքացիներև, և մենք հույս ունենք, որ քաղաքացիները կհաղթահարեն ընտրակաշառքային հուսահատությունը:
Մենք ինքներս կփորձենք մեր ուժերի ներածին չափով այդ գործերում հետևողական լինել, որպեսզի այն համապատասխան ընթացք ստանա և մեր վերին ատյանը հանրությունն է, ժողովուրդն է, որ այս դատում դատավոր կանգնի», – նշեց Փաշինյանը:
Վերջինս շեշտեց՝ եթե մարդը ննջարանում կամ բաղնիքում ստացել է գումար և որոշել է քվեարկել ըստ դրա, ապա իր ընտրությունը հենց դա է: