07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2017

Սերժ Սարգսյանի լուսանկարով. խախտումներ

«Ւրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում, դիտարկում է Երևանի ավագանու ընտրությունները։ Դիտորդներն արդեն իսկ արձանագրել են առաջին խախտումները: Մասնավորապես, ըստ նրանց հրապարակած հաղորդագրության՝ «Ընտրողին օգնող անձը չի գրանցվել գրանցամատյանում, 2/12 ընտրատեղամաս: Բացի այդ՝ արձանագրվել է. «ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարը՝ թիվ 9/16 ընտրատեղամասում: Իսկ քվեախցիկների հետևում դրված ապակիների միջից հնարավոր է հետևել, թե […]

Երևանի ավագանու ընտրությունները կլուսաբանեն նաև արտասահմանյան ԶԼՄ-ները

Ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացնում 17  կազմակերպություն՝  5 000-ից  ավելի դիտորդով:  Այս մասին քիչ առաջ հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Վերջինս շեշտեց՝ Երևանի ավագանու ընտրություններին կհետևի մեկ  միջազգային կազմակերպություն՝ տասը դիտորդով: Ընտրությունների լուսաբանման համար  հավատարմագրվել է  32 ԶԼՄ,  476 անդամով: Ավելացնենք՝ Երևանի ավագանու ընտրությունների լուսաբանումը կիրականացնեն նաև արտասահմանցի լրագրողները. հավատարմագրվել է 3 արտասահմանյան լրատվամիջոց:

Մարտի են նետվում կանայք

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը քիչ առաջ հայտարարեց՝  Երևանի ավագանու ընտրությունների անցկացման համար ձևավորվել է 474 ընտրատեղամաս՝ տասը տարածքային ընտրական հանձնաժողովով: Գրանցված է 3792 հանձնաժողովի անդամ, որոնցից  տասնչորսը բացակայել են: Տիգրան Մուկուչյանը ևս մեկ անգամ հիշերեց՝ Երևանի ավագանու  ընտրություններին մասնակցում  է երկու կուսակցություն և մեկ կուսակցությունների դաշինք: Գրանցված է   308 թեկնածու, որոնցից  98-ը, ի դեպ,  կանայք […]

Մենք իշխանություններին տալիս ենք հումանիտար ճանապարհ` նահանջելու (տեսանյութ)

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը երեկ հետևել է ընտրատեղամասերում առկա իրավիճակին և արձանագրել է, որ 14.05.2017թ. 01:20 –ի դրությամբ որոշ ընտրատեղամասերում չհրկիզվող պահարանները բացակայում են տեսանելի վայրից` տեսախցիկների տեսադաշտից: Այս մասին այսօր իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լրագրողներին հայտնեց կուսակցության առաջնորդ ու Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը: «Այս երևույթը դիտարկում ենք որպես ՀՀ ընտրական օրենքի խախտում և […]

Պաշտպանության նախարարը խոր մտահոգություն ունի

ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ուղերձը Սիրելի՛ զինծառայողներ, Մենք ամփոփում ենք տոնական շաբաթը, և վստահ եմ, որ Պաշտպանության նախարարից ակնկալում եք շնորհավորանքի խոսքեր լսել: Անշուշտ, ես միանում եմ բոլոր այն շնորհավորանքներին, որ հնչել են Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Սրանք մեծ, պատմական, կոթողային իրադարձություններ են, որոնք ուղղակիորեն առնչվում են մեր ներկային և ապագային: Բայց տոնական […]

Ջերմաստիճանը կնվազի

Եղանակը Հայաստանում Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Մայիսի 14-ին՝ երեկոյան ժամերին, 15-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 16-ին, 18-ին՝ հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը […]

Աննպատակ միլիոններ են ծախսվում

Օգտատեր Նարեկ Մալյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Խոստանում եմ եվրատեսիլին մեր երկրի հետագա մասնակցության նպատակահարմարության հարցը նոր ԱԺ-ում քննարկման առարկա դարձնել։ Ապուշությունների վրա աննպատակ միլիոններ են ծախսվում»։

Խոշոր վթար․ տուժածների վիճակը ծանր է

Մայիսի 14-ին, ժամը 23:45-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուջան գյուղի սկզբնամասում «Nissan» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի 37-րդ կմ-ին «Nissan Teana» մակնիշի 21 XV 001 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի […]

Ռոբերտ Քոչարյանը շարունակում է

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր չի մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին: Henaran.am-ի տեղեկություններով` երկրորդ նախագահը Հայաստանում է, սակայն Երևանում չի գտնվում այսօր, պատճառը դա է: Հիշեցնենք, Ռոբերտ Քոչարյանը չքվեարկեց նաև ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններին: Այն ժամանակ երկրորդ նախագահը բացակայում էր երկրից: Կարծես թե, նա քաղաքական գործընթացներին ակտիվ և նույնիսկ քաղաքացիական մասնակցություն էլ չի ունենում: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ԱպրիլիՀունիսի