27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Որևէ մեկը չի կարող իմ 2 որդիներին տհաճ խոսակցությունների մեջ դնել. Գ. Սահակյան

«ՀՀԿ-ում չի քննարկվել Ազգային ժողովի նախագահի հարցը, կքննարկենք մայիսի 16-ին կամ 17-ին»,-այսօր քվեարկություն կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու որդին` ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արմեն Սահակյանը վայր դրեց մանդատը, և արդյոք լուրերը, թե որոշված է, որ նույն ընտանիքից 2 հոգի չպիտի լինեն խորհրդարանում, իրական են, նա պատասխանել է. «Ես ու իմ տղան եղել ենք Ազգային ժողովում, շատ լավ աշխատել ենք, նման բան գոյություն չունի: Ուղղակի ինքն ավելի տրամադրված է գնալ գործադիրում աշխատելու»:

Հարցին, թե  ինչու են լարված  Արման Սահակյանի և վարչապետի  հարաբերությունները, քանի որ կառավարության նիստերի ընթացքում վարչապետը նրան պարբերաբար նկատողություններ է անում,  Գալուստ Սահակյանն արձագանքել է. «Դրանք ասեկոսեներ են, ես 2 որդի ունեմ, որևէ մեկը չի կարող իմ 2 որդիներին տհաճ խոսակցությունների մեջ դնել, նրանք ապրում են շատ բարեխիղճ,  շատ բարի, առավել ևս ես ինքս շատ մոտ եմ վարչապետի հետ»:
Անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե խորհրդարանական ընտրություններից հետո որոշել է իր հարսին նշանակել Երևանի Պեյո Յավորովի անվան դպրոցի տնօրեն` ԱԺ նախագահը շեշտեց.

«Իմ հարսը երբեք ու երբեք դպրոցի տնօրեն չի լինի, նա շրջանի լավագույն մանկապարտեզներից մեկի վարիչ է»:

ԱԺ նախագահը հերքեց լուրերը, թե ՀՀԿ-ի կողմից ընտրակաշառք է բաժանվել` դրանք ծիծաղելի որակելով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ