31 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2017

Սամվել Ալեքսանյանի բիզնես-քաղաքական որոշումը․ Հայկական Ժամանակ

Ազգային ժողովի պատգամավոր վերընտրված Սամվել Ալեքսանյանը որոշել է վարձահատույց լինել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներին՝ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրեն տված 42 հազարից ավելի ձայների համար: Ալեքսանյանի որոշմամբ՝ իր ընտանիքին պատկանող «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցի այն աշխատակիցները, որոնք Մալաթիայի բնակիչներ չեն, առաջիկայում կազատվեն աշխատանքից: Թերթի տեղեկություններով՝ նրանց փոխարեն «Սիթիներ»-ում աշխատանքի կանցնեն բացառապես Սամվել Ալեքսանյանի հայրենի […]

Երբ պարել ցանկացող չկա

Տնտեսագետ, Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամ Վահագն Խաչատրյանը կարծում է, որ Հայաստանի նման երկրում ներդրումներ ավելացնելու, ներդրումներ ընդհանրապես բերելու համար գործնական քայլեր են անհրաժեշտ: «Ներդրումները պիտի գնան Վրաստան»,-Henaran.am-ի հետ զրույցում նշեց նա: Հարցին, թե ներդրողների ակումբը չի՞ նպաստի ներդրումների ավելացմանը, նա պատասխանեց. «Ուզում է` ներդրողների ակումբ ստեղծեն, ուզում է` պարողների ակումբ ստեղծեն, երբ պարել ցանկացող […]

Քաղաքապետարանից կոչ են անում

Հարգելի համաքաղաքացիներ, կոչ ենք անում միանալ #ՄաքուրԵրևան նախաձեռնությանը՝ խնդրելով Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերի միջոցով մեր համապատասխան կառույցներին փոխանցել այն հասցեները, որտեղ անհրաժեշտ է իրականացնել սանմաքրման աշխատանքներ: Միաժամանակ, կոչ ենք անում քաղաքային բոլոր ծառայություններին ևս յուրաքանչյուր շաբաթ օր միանալ այս նախաձեռնությանը և ընդհանուր օգտագործման տարածքներում, սեփական տարածքներում իրականացնել շաբաթօրյակներ: Միասին մաքուր պահենք մեր քաղաքը:

Լայնամասշտաբ պատերա՞զմ․ Ժողովուրդ

Արցախի Հանրապետության ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը համոզված է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ օրերս արած հայտարարությունը, թե պետք է պատրաստվել լայնամասշտաբ պատերազմի, հոգեբանական ճնշում գործադրելու փորձ է:  «Ես կարծում եմ, որ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը մշտապես փորձում է երեք հիմնական հարցեր լուծել, մեկը հայ հանրության վրա հոգեբանական ճնշման մեծացումն է, երկրորդը՝ ներքին լսարանի համար է, որ […]

«Զենք տվեք՝ կկոտորեն իրար…». Երրորդմասցի Լյովիկի սպանության գործով նիստին

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվեց Երրորդմասցի Լյովիկի ու նրա երկու ուղեկիցների սպանության գործի դատական քննությունը: Դատարանը հասել է տուժողների իրավահաջորդների հարցաքննությանը: Նախագահողը տեղեկացրեց, որ Դրաստամատ Թադևոսյանի և Մեսրոպ Նազարյանի իրավահաջորդները դատարանին դիմում են գրել՝ տեղեկացնելով, որ չեն ցանկանում դատարան ներկայանալ ու դատարանում հարցաքննվել, խնդրում են իրենց նախաքննական ցուցմունքները […]

«Տեղը չի բերում»՝ թեժ կրքեր․ Ժամանակ

նախօրեին հանդիպել են ՀՅԴ բյուրոյի պատասխանատու Հրանտ Մարգարյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը: Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը եւ ՀՅԴ-ի պորտֆելները: Վարչապետը Մարգարյանին առաջարկել է, որ երեք երիտասարդի առաջարկել, որոնց ՀՅԴ-ն կարող է առաջարկել կուսակցության կողմից: Վարչապետի պահվածքը զայրացրել է Հրանտ Մարգարյանին, եւ վերջինս Կարեն Կարապետյանին հիշեցրել է, որ Դաշնակցությունն իր «Գազպրոմ»-ը չէ, որ […]

Բարի է․ Հրապարակ

Նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը գտնում է, որ ոստիկանությունը, արձա­գանքելով մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի արտա­հերթ զեկույցին, նրա վերաբերյալ կո­պիտ որակումներ տալով, նպատակ է ունեցել օգնել նրան, ցույց տալ, որ պե­տական մարմինները նույնպես դժգոհ են օմբուդսմենի աշխատանքից: «Կարծում եմ, որ տվյալ դեպքում ոստիկանության օգնությունը շատ պետք էր օմբուդսմենին, հատկապես, երբ երիտասարդներն ակցիա կազմա­կերպեցին եւ փորձեցին օմբուդսմենին […]

Արցախի պաշտպանության բանակից հայտնում են

Ապրիլի 25-ին եւ լույս 26-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 650 կրակոց: Արցախի ՊԲ-ից  հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում եւ շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը:

Շոկային լուր զինծառայողի սպանությունից․ Առավոտ

Գյումրու Բուլվարային թաղամասում «Արգո» խանութի դիմաց պայմանագրային ռուս զինծառայող, 21-ամյա Դմիտրի Յալպաևի սպանության մեջ կասկածվող Ա.Ջ.-ն, որը Գյումրի էր եկել Ստեփանավան քաղաքից, մեծացել է Հունաստանի Սալոնիկ քաղաքում: Մենք արդեն հրապարակել ենք, որ նա առաջին իսկ վայրկյանից զարմացրել էր իրեն բերման ենթարկող «Մուշ» բաժնի ոստիկաններին՝ հայտարարելով, որ մուսուլման հայ է, մինչև 19 տարեկան բնակվել է Հունաստանում: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի