21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2017

Արտակարգ դեպք Երեւանում․ հայտնաբերվել է ՊՆ պաշտոնյայի դին

Այսօր՝ ապրիլի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածում՝ «Իդեալ» խանութի դիմաց, Nissan March մակնիշի ավտոմեքենայում տղամարդու դի կա։ Shamshyan.com-ը  հայտնում է, որ նշված վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ Ժամանել են […]

Վիգեն Սարգսյանը գնում է Մոսկվա

 ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 26-ից 27-ը կմասնակցի Մոսկվայում անցկացվող միջազգային անվտանգության հարցերով 6-րդ համաժողովին: Համաժողովի շրջանակներում նախատեսված են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի երկկողմ հանդիպումներն արտերկրի գործընկերների հետ:

Մարդիկ չեն գիտակցում, թե ինչ դաժան հետևանքներ կլինեն

Եվ նա որդի կծնի, և Նրա անունը Հիսուս կդնես, որովհետև Նա Իր ժողովրդին կփրկի իրենց մեղքերից: Մատթեոս 1.21   Շատերին թվում է, թե Հիսուս Քրիստոսին ընդունելով` իրենք հաջողության թալիսման են գտնում: Այո, իհարկե, Քրիստոսը մեր հաջողությունն է, բայց ոչ թալիսմանը: Հրեշտակը Հովսեփին հայտնվեց երազում և ասաց, որ նրա կինը` Մարիամը, որդի կծնի, Ով մարդկությանը կփրկի […]

Ժամանակավորապես միակողմանի կփակվի Մյասնիկյան պողոտան

Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված` ապրիլի 26-ին ժամը 21-00-ից մինչեւ ապրիլի 27-ի 07:00-ն Մյասնիկյան պողոտայի (Ավան վարչական շրջանի ուղետարից) մինչեւ Հերացի փողոցն իջնող հատվածում երթեւեկը միակողմանի փակ կլինի: «Որպես այլընտրանք առաջարկվում են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցից դեպի քաղաքի կենտրոն տանող ճանապարհները:  Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,-ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

Եղանակը լավատեսական չէ

Հանրապետության տարածքում` Ապրիլի 27-28-ը, մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-30-ը՝ կեսօրից հետո, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ից մայիսի 1-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով: Երևան քաղաքում՝ Ապրիլի 27-28-ը, մայիսի 1-ին […]

Վաշինգտոնահայությունը բողոքի ցույց էր կազմակերպել Թուրքիայի դեսպանության առջև /տեսանյութ/

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի օրը Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանության առջև կայացավ ավանդական դարձած բողոքի ցույցը, որը կազմակերպել էին տեղի ամերիկահայ կազմակերպությունները, հայտնում է Ամերիկայի ձայնը: Ցուցարարները պահանջում էին Թուրքիայի և Միացյալ Նահանգների իշխանություններից ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Հրատապ․ ադրբեջանական «դիվերսիա»

Սոցիալական ցանցում տեղ գտած՝ մայրաքաղաքի բակային խանութներից մեկում ադրբեջանական արտադրության խնձորի վաճառքի վերաբերյալ առաջին տեղեկատվությունն ստանալուց անմիջապես հետո՝ ապրիլի 23-ին, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը շուկայում լայնածավալ ուսումնասիրություններ է կատարել՝ պարզելու համար՝ արդյո՞ք ադրբեջանական ծագման խնձոր է իրացվում հայկական շուկայում և արդյո՞ք միայն վաճառքի նշված կետում: Շրջայցերը շարունակվել են երեկ և այսօր: Արդյունքում ՀՀ […]

Նոր նշանակում

 ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Սոնա Ռուդոլֆի Ղարիբյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական  Սոնա Ռուդոլֆի Ղարիբյանը ծնվել է 1969թ., օգոստոսի 13 –ին Երևանում: Ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը` ինժեներ-էլեկտրամեխանիկ մասնագիտությամբ:  1995-1998թթ. աշխատել է Հայաստանի բանկերի ասոցիացիայում որպես գլխավոր հաշվապահ: 1998-2008թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում որպես ֆինանսական վերահսկողության վարչության 1-ին բաժնի պետ: 2008-2014թթ. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի