25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2017

Ապրիլյան պատերազմի հերոս Գոռի երազանքներն աստիճանաբար իրականանում են

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր տեղի է ունեցել ծառատունկ՝ ի հիշատակ ապրիլյան պատերազմում զոհված հերոսների: Ծառատունկից հետո լրագրողների հետ զրույցի ընթացքում, Գոռ Դարմանյանը, ով  վիրավորվել է 2015 թվականի մարտի 19-ին հակառակորդի դիվերսիոն գործողությունները կանխելու ժամանակ, ասաց նույնիսկ չի ուզում հիշել պատերազմական ծանր օրերը: Նշենք` Գոռն այժմ սովորում է Երևանի Պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։  «Երազանքներս քիչ-քիչ իրականացնում եմ՝ […]

Ինչու է Հումորի օրը նշվում հենց ապրիլի 1-ին

Այսօր աշխարհի շատ ու շատ երկրներում նշվում է Կատակի կամ Երգիծանքի օրը։ Սակայն քչերը գիտեն, թե ինչու է հենց ապրիլի մեկին այս տոնը նշվում։ Նախ նշենք, որ ընդունված է այս օրը կատակներ անել։ Նախկինում ավելի շատ ընդունված էր խաբել այս օրն ու համոզել, որ ճշմարտությունն ես ասում։ Սակայն ՀՀ կառավարության 2006թ. փետրվարի 16-ի հատուկ որոշմամբ ապրիլի […]

«Մենք չենք կարա մեր թևերը ծալած նստենք ու հետո գրենք `Աստված հոգիդ լուսավորի հայ զինվոր»/տեսանյութ/

«Քռօրյա պատերազմ կոչվածի ժամանակ նորից միավորվեցինք` Ջերմուկի Համո, Մասիսի Սայադ ու Առաքելյան Արթուրը: Նրանք հավաքեցին իրենց զինվորներին ու մենք հասանք քառօրյաին….Մենք չենք կարա մեր թևերը ծալած նստենք ու հետո գրենք `Աստված հոգիդ լուսավորի հայ զինվոր»,-Henaran.am-ի թղթակցի հետ զույցում ասաց «Հայդուկ» ջոկատի ազատամարտիկ Արմեն Մարգարյանը: Մարգարյանը ընդգծեց, որ ամեն պահի պատրաստ է կյանքը դնել հայրենիքի զոհասեղանին:  […]

Ծառատունկ՝ ի հիշատակ ապրիլյան պատերազմում զոհված հերոսների

Ապրիլյան պատերազմից ուղիղ մեկ տարի անց «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի պուրակում այսօր պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինվորները մշակույթի մի շարք  գործիչների հետ միասին` կազմակերպել էին ծառատունկ՝ ի հիշատակ իրենց զոհված մարտական ընկերների։   Տղաները նշեցին` հպարտ են, որ այդպիսի ընկերներ են  ունեցել, ինչպես նաև հպարտ են այն բանի համար, որ ծառատունկն անցկացվում է Տիգրան […]

Վերջույթները անշարժացել էին. ապրիլյան պատերազմի հերոսը բացում է փակագծերը /տեսանյութ/

Քառօրյա պատերազմի ժամանակ ապրիլի 4-ին Թալիշում ողնաշարի վնասվածք ստացած պայմանագրային զինծառայող Հայկ Սեխիլյանը դեռ շարունակում է վերականգնողական բուժում ստանալ: Հայկի վերջույթները անշարժացել էին ու կամք էր պետք, որ վերադառնար կյանք ու հետո նորից շարունակեր ծառայել Հայոց բանակում: «Թող բոլորը առողջանան ու վերադառնան իրենց կյանքին»,-ապրիլյան պատերազմի ժամանակ` վիրավորում ստացածներին է ուղղում խոսքը Հայկ Սեխիլյանը: Հայկը, որը պայմանագրային […]

Այնքան կարեւոր է մեր երեխաներին զղջալ սովորեցնել

Այնքան կարևոր է մեր երեխաներին զղջալ սովորեցնելը: Եթե սա չանենք փոքր տարիքում, նրանք ինչպես էլ մեծանան շատ դժվարություն կունենան տեսնելու սեփական սխալները: Տեսնու՞մ եք ինչքան չարություն կա մեր շուրջը: Դա նրանից է, որ մարդկանց մեծամասնությունն իր սխալները չի տեսնում ու չի զղջում դրանց համար: Զղջալը խորթ բան է դարձել: Փոքր երեխան մեղք չի գործում: Բայց երբ […]

Ապրիլի 2-ին ԽԱՊԿ «Թեժ գիծը» և Արագ արձագանքման խումբը կաշխատեն հատուկ ռեժիմով

Խորհրդարանական ընտրությունների օրը՝ ապրիլի 2-ին, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի «Թեժ գիծը» և Արագ արձագանքման խումբը կաշխատեն հատուկ ռեժիմով՝ քվերկության և ձայների հաշվարկման ամբողջ ընթացքում։ ԽԱՊԿ-ից տեղեկացնում են, որ եթե ընտրությունների լուսաբանման ընթացքում խոչընդոտվի լրագրողների օրինական մասնագիտական գործունեությունը, կարող են զանգահարել «թեժ գծի» 010533895, 093107085  հեռախոսահամարներով, գրել էլեկտրոնային փոստի  [email protected] հասցեով կամ ԽԱՊԿ-ի ֆեյսբուքյան էջին:

Բաքուն փառաբանում էր կատարված վայրագությունները և դրանց հեղինակներին․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայից մեկ տարի է անցել։ 2016թ. ապրիլյան չորս օրերի ընթացքում Ադրբեջանը Արցախի դեմ իրականացրեց այն նույն ագրեսիվ գործողություններն ու բարբարոսությունները, ինչ շուրջ չորս տարի շարունակ 1990-ական թվականների սկզբին, երբ ռազմական ուժով փորձում էր ճնշել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման և սեփական բնօրրանում ապրելու իրավունքը:  Մենք գլուխ ենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի