25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 2017

Դայակը դաժան ծեծի է ենթարկել մեկ տարեկան փոքրիկին /տեսանյութ/

Սարսափելի միջադեպ է տեղի ունեցել Ուֆայում։ Դայակը դաժան ծեծի է ենթարկել մեկ տարեկան փոքրիկին։ Այն մասին, որ դայակը պարբերաբար ծեծում է երեխային, հայտնի է դարձել միայն այն ժամանակ, երբ մայրը տանը տեսախցիկ է տեղադրել։ 56-ամյա դայակը չի մոտենում երեխային, երբ նա լալիս է, երեխան խեղդվում է լացից, իսկ կինը հանգիստ պառկում է։ Փոքրիկի մայրը մինչ […]

Նոր ԸՕ-ն արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու հնարավորություն է տալիս

Նոր ԸՕ-ն  օրենսգիրքը արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու հնարավորություն է տալիս: Այսօր այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց դիտորդական առաքելությամբ Հայաստան այցելած Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Բոլեսլավ Պիրշտուկը: «Չհաշված որոշ նյուանսներ՝ ընդհանուր առմամբ, Ընտրական օրենսգիրքը դրական է: Նրանք եզրակացրել են, որ սա լավ փաստաթուղթ է», –  նշեց  Բոլեսլավ Պիրշտուկը: Պիրշտուկի խոսքով՝ […]

Մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  ապրիլի  1-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Մեղրու, Կապանի, Սիսիանի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Ավտոճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ  միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական  տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Նախագահը ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ս.թ. ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի պատգամավորների պատվիրակությանը: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին, որոնցից ոմանք, Նախագահի խոսքով, նախկինում եղել են Հայաստանում, ծանոթ են մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին, բարեփոխումների ընթացքին: Նախագահն ընդգծել է վաղը կայանալիք ընտրությունների կարևորությունը Հայաստանի և […]

«Հայկիս բան մի ասեք… երիտասարդ աղջիկը ցնցումների մեջ էր». ուշագրավ մանրամասներ զինված հարձակումից

Ինչպես արդեն տեղեկացրել ենք երեկ  ուշ երեկոյան Երեւան քաղաքի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում մի խումբ անձինք   հարձակվել էին «Ելք» դաշինքի ներկայացուցիչների վրա:  «Ելք» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանը  henaran.am-ի հետ զրույցում մանրամասնեց. « Երեկ մինչև ժամը  4-ը, 4:30 եղել ենք ոստիկանությունում:  Հա, բայց ում պետք է սա ձեռնտու լինի, սա նորությո՞ւն է, որ մեզ մոտ  նման բաներ կարող […]

Էդուարդ Շարմազանովն ընդունել է ԱՊՀ ՄԽՎ-ի միջազգային դիտորդական առաքելության անդամներին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ապրիլի 1-ին ընդունել է ԱՊՀ ՄԽՎ-ի միջազգային դիտորդական առաքելության անդամներին՝ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Բոլեսլավ Պիրշտուկի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:  Ողջունելով հյուրերին՝ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է ԱՊՀ ՄԽՎ-ի առանցքային դերակատարությունը ԱՊՀ անդամ երկրների ու ժողովուրդների միջեւ հարաբերությունների […]

Լուրջ նպատակներ էի դրել իմ առաջ, բայց դրանք չիրականացան. ապրիլյան պատերազմի հերոս

  Այսօր Երևանում կազմակերպվել էր ծառատունկ`  ի հիշատակ ապրիլյան պատերազմում զոհված հերոսների: «Ծառայել եմ Մարտակերտում, վիրավորվել եմ ապրիլի 3-ին՝ Մատաղիսում։ Վիրավորում եմ ստացել գլխուղեղային բեկորային վնասվածքով, իմ ուղեղին բեկոր էր դիպչել, այդ իսկ պատճառով ձախակողմյան թուլություն ունեմ, աչքերի թեքվածություն: Նպատակներ էս պահին չունեմ, որովհետև, մինչ վիրավորվելս, ես լուրջ նպատակներ էի դրել, բայց չիրականացան այդ իմ […]

«Եթե հեղաշրջումը հաջողվեր, Թուրքիայի արևելքում հայկական պետություն կհիմնվեր»

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) պատգամավոր Մեհմեթ Էրդողանը ուշագրավ մեկնաբանություններ է արել 2016թ. ձախողված հեղաշրջման վերաբերյալ: Ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ Գազիանթեպում ընտրողների հետ հանդիպման ժամանակ պատգամավորը կարծիք է հայտնել, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նման հզոր առաջնորդներ հաճախ չեն հանդիպում, իսկ սահմանադրական փոփոխությունները մեկընդմիշտ վերջ կտան Թուրքիայում թույլ առաջնորդների և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի