20 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրջ նպատակներ էի դրել իմ առաջ, բայց դրանք չիրականացան. ապրիլյան պատերազմի հերոս

 

Այսօր Երևանում կազմակերպվել էր ծառատունկ`  ի հիշատակ ապրիլյան պատերազմում զոհված հերոսների:

«Ծառայել եմ Մարտակերտում, վիրավորվել եմ ապրիլի 3-ին՝ Մատաղիսում։ Վիրավորում եմ ստացել գլխուղեղային բեկորային վնասվածքով, իմ ուղեղին բեկոր էր դիպչել, այդ իսկ պատճառով ձախակողմյան թուլություն ունեմ, աչքերի թեքվածություն:

Նպատակներ էս պահին չունեմ, որովհետև, մինչ վիրավորվելս, ես լուրջ նպատակներ էի դրել, բայց չիրականացան այդ իմ նպատակները, այդ իսկ պատճառով ես չեմ ուզում էլի նպատակներ դնեմ։ Որոշել եմ լիովին առողջանալ, և նոր միայն  նպատակներս իրականացնեմլ, – ասում է Դանիել  Դավթյանը, այնուհետև պատմեց` ինչ նպատակներ ուներ, արոնք չիրականացան. «Որոշել էի գամ, աշխատեմ, ամուսնանամ ու տենց լիքը լավ-լավ բաներ էի մտածել…»։

Լրագրողները արձագանքեցին` կյանքը դեռ առջևում է, իսկ համեստ հերոսը պատասխանեց. «Դեմ չեմ, մնում է լիովին ապաքինվեմ»։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ