25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ծառատունկ՝ ի հիշատակ ապրիլյան պատերազմում զոհված հերոսների

Ապրիլյան պատերազմից ուղիղ մեկ տարի անց «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի պուրակում այսօր պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինվորները մշակույթի մի շարք  գործիչների հետ միասին` կազմակերպել էին ծառատունկ՝ ի հիշատակ իրենց զոհված մարտական ընկերների։
 
Տղաները նշեցին` հպարտ են, որ այդպիսի ընկերներ են  ունեցել, ինչպես նաև հպարտ են այն բանի համար, որ ծառատունկն անցկացվում է Տիգրան Մանսուրյանի, երգահան Արա Գևորգյանի, Կոնստանտին Օրբելյան կրտսերի, «Կյանք ու կռիվ» ֆիմի գլխավոր դերակատար Սամվել Թադևոսյանի հետ միասին։
 
 
Մաեստրո Մանսուրյանը, մոտենալով տղաներից մեկին` ասաց.

«Տո’ւր ձեռքդ, Դանիել, Աստվածաշնչի Դանիելն ես դու, որին չկարողացան առյուծներն ուտել, ապերի՜կ, ինչ անուշ տղա ես դու, ես էլ քո անուշ պապիկն եմ»: Այնուհետև  Դանիել Դավթյանն ու Մանսուրյանը տնկեցին ծառը:

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը  նշեց` հասցրել է ապրիլյան պատերազմի մասնակից հերոս տղաների հետ ընկերանալ. «Շատ երկար ամիսներ է արդեն այդ ընկերությունը մեզ կապում տղաների հետ, պարզ, մարդկային հարաբերություններ է ստեղծվել։ Ես ոչ միայն բոլորի անունները գիտեմ, այլև նրանց ընտանիքներում եմ եղել։ Արկադին, առհասարակ, եկավ, մեծ դժվարությամբ քայլելով, բայց ավելի մեծ նվեր, քան իր քայլելը Նոր տարուն, չունեի», – ասում է նա։
 
«Կյանք ու կռիվ» ֆիմի գլխավոր դերակատար Սամվել Թադևոսյանն էլ նշում է, որ սիրով ու առանց մտածելու միացել է տղաների կազմակերպած ծառատունկին։
 
«Ցանկացած նման ակցիա ես կարևորում եմ, դրա համար էլ այստեղ եմ, շատ լավ էր», – նշում է նա։
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ