25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Հայկիս բան մի ասեք… երիտասարդ աղջիկը ցնցումների մեջ էր». ուշագրավ մանրամասներ զինված հարձակումից

Ինչպես արդեն տեղեկացրել ենք երեկ  ուշ երեկոյան Երեւան քաղաքի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում մի խումբ անձինք   հարձակվել էին «Ելք» դաշինքի ներկայացուցիչների վրա:  «Ելք» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանը  henaran.am-ի հետ զրույցում մանրամասնեց. « Երեկ մինչև ժամը  4-ը, 4:30 եղել ենք ոստիկանությունում:  Հա, բայց ում պետք է սա ձեռնտու լինի, սա նորությո՞ւն է, որ մեզ մոտ  նման բաներ կարող են լինել»:

Մեր հարցին`  սա կարո՞ղ է  «հակա-PR» լինել իշխանության համար և, միևնույն ժամանակ, PR` «Ելք»-ի համար, Ալեն Սիմոնյանը պատասխանեց.  «Դե, ինչպե՞ս կարող է  PR լինել: Այնտեղ կարող էր կրակոց լինել, ու մեր տղան կարող էր զոհվել: Էլ ի՞նչ PR-ի մասին է խոսքը: Խոսքը ինչ-որ ակցիայի կամ էլ ծեծ ուտելու մասին չէ, խոսքը զենքի մասին է: Այդ մարդը մարտական զենքը հանել է, որ կրակի, մյուս ընկերն էլ հարվածել է նրա ձեռքին ու զենքը գցել. իսկ եթե  կրակեր ու սպաներ ու իմ ընկերը մահանար… դա ո՞նց կարելի է PR համարել»:

Ինչ հոգեբանական վիճակում են դաշինքում, հարցրինք. «Աղջիկ երեխա կար իրենց հետ, այստեղ 18-19 տարեկան երիտասարդներ կային… Այդ աղջիկը սթրեսի ու  ցնցումների մեջ էր, անընդհատ լաց էր լինում: Բնական է, վատ պետք է լինի նրանց վիճակը: Եթե մարդու վրա զենքով  հարձակվել են, էլ ո՞նց պիտի լինի այդ մարդու վիճակը: Այդ աղջիկը  հարձակվել է, ասել է` Հայկիս բան մի’ ասեք…. Նա մինչև ժամը երկուսը ցնցումների մեջ էր, «վալերիանա» էինք տալիս. 18-19 տարեկան աղջիկ երեխա է ու այդ վիճակում էր», – եզրափակեց Ալեն Սիմոնյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ