27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ոստիկանությունը նոր մանրամասներ է հրապարակել զինված հարձակման գործով

Ոստիկանության լրատվական ծառայությունը մանրամասներ է ներկայացրել երեկ գիշերը ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների վրա զինված հարձակում գործելու դեպքի վերաբերյալ:

Ըստ աղբյուրի, մարտի 31-ին, ժամը 23.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և հայտնել, որ Սվաճյան և Անդրանիկի փողոցների խաչմերուկում իրենց վստահված անձանց վրա զինված հարձակում է տեղի ունեցել և գողացել են դրոշները:

Ապրիլի 1-ին, ժամը 1-ին, 1992 թ. ծնված Հայկ Ս.-ն հաղորդում է տվել, որ մարտի 31-ին, ժամը 22.50-ին, Անդրանիկի և Սվաճյան փողոցների խաչմերուկի մոտ, վիճաբանության ժամանակ, անհայտ անձը հարվածել է իրեն՝ պատճառելով վնասվածքներ, ինչպես նաև հանել է ատրճանակը և ուղղել իր վրա, սակայն վնասազերծվել է 1994 թ. ծնված Գառնիկ Վ.-ի կողմից:

Ահազանգը ստանալուն պես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ծառայողներ՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ: Կատարվել են անհետաձգելի մի շարք միջոցառումներ և կարճ ժամանակ անց ոստիկանության ծառայողները պարզել են հանցագործությունը կատարողի ինքնությունը՝ 1977 թ. ծնված Արթուր Ա.:

Նշվում է, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` «խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով»:

Արթուր Ա.-ն ձերբակալված է:

Ատրճանակը ոստիկանություն է ներկայացվել Ն. Փաշինյանի կողմից: Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ: Կատարվում է քննություն:

Նշենք, որ Արթուր Այվազյանը՝ «Մանախ» մականունով նախկին դատապարտյալ է, 15 տարվա ազատազրկման էր դատապարտվել «Հոկտեմբերի 27»-ի գործով կարևորագույն վկայի սպանությունը պատվիրելու համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ