01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչու է Հումորի օրը նշվում հենց ապրիլի 1-ին

Այսօր աշխարհի շատ ու շատ երկրներում նշվում է Կատակի կամ Երգիծանքի օրը։ Սակայն քչերը գիտեն, թե ինչու է հենց ապրիլի մեկին այս տոնը նշվում։

Նախ նշենք, որ ընդունված է այս օրը կատակներ անել։ Նախկինում ավելի շատ ընդունված էր խաբել այս օրն ու համոզել, որ ճշմարտությունն ես ասում։ Սակայն ՀՀ կառավարության 2006թ. փետրվարի 16-ի հատուկ որոշմամբ ապրիլի մեկը պետականորեն ճանաչվել է որպես Հումորի և երգիծանքի պաշտոնական օր:

Մինչ օրս հստակ հայտնի չէ այս տոնի ծագումը։ 

Տոնի ծագման ամենաազդեցիկ տարբերակներից մեկը կապում են նրա հետ, որ սկզբնապես ապրիլի 1-ը շատ երկրներում նշվում էր որպես գարնանային  գիշերահավասարի և Զատկի օր: Գարնանային նոր տարվա առիթով տոնակատարությունները ուղեկցվում էին կատակներով ու զվարճալի   չարություններով, ուրախ խաղերով: Տոնի ավանդույթը կա նաև այսօր՝ պատճառը բնությունն է, քանի որ մարդիկ եղանակի գարնանային քմահաճույքները փորձում էին  սիրաշահել կատակներով ու խաղերով:

Ոմանք էլ գտնում են, որ այս տոնը նշել են դեռեւս Հին Հռոմում։ Այնտեղ այս օրը շնորհավորում էին իրար եւ տոնում օրը՝ նվիրված Ծիծաղի Աստծուն։ 

Առաջին անգամ Ապրիլի մեկի մասին խոսվել է 1686 թվականին, հենց այդ ժամանակ Լոնդոնում այդ օրը մարդկանց փորձում էին կատակով հիմարեցնել։ 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ