Ճնշում են. ՀԿ-ների հայտարարությունը
2017 թ․ ապրիլի 4-ին հրապարակվեցին ընտրողների ստորագրած ցուցակները, ինչից հետո ապրիլի 5-ին քաղաքացի Արմինե Ամեխյանը դիմել էր «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ «Իրավունքի Եվրոպա միավորում» հկ-ի գրասենյակ՝ հայտնելով, որ նայելով 33/39 տեղամասի ստորագրած ցուցակը, նկատել է, որ իր անվան դիմաց (ընտրողների ստորագրված ցուցակում հերթական համարը՝ 536) կա կնիք և ստորագրություն, այսինքն՝ իր փոխարեն կատարվել է քվեարկություն։ […]