25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ում Սերժ Սարգսյանը դրեց (տեսանյութ)

Քաղաքական գործիչ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը կարծում է, որ խորհրդարանական ընտրություններն անցել են խախտումներով, ինչպես միշտ են լինում: «Խորամանկությամբ ընտրություններ անցան»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Վերջինս նկատեց, որ արդյունքում ունենք խորհրդարան, բայց Հայաստանի առաջ եղած խնդիրներն էլի լուծված չեն լինելու: «Ունենք մի իրավիճակ, երբ հասարակության մոտ կա մի տեսակետ ու ցանկություն, որը համամասնորեն արտացոլված չէ պառլամենտում»:

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանն էլ հավելեց, որ ընտրողների թիվը չափազանցված է, մոտ 700 հազար ձայն ավելացրել է իշխանությունը: «Այս Ազգային ժողովում բոլոր մանդատները ստացել են այն մարդիկ, ում որ ցանկացել է Սերժ Սարգսյանը»: Henaran.am-ի հարցին, թե «Ելքի» մանդատներն էլ են նախագահի ցանկությամբ եղել, նա պատասխանեց. «7-8 տոկոսը, որ «Ելքն» է ստացել, կարող էր դառնալ 6 տոկոս, չցանկանար, չէին անցնի, այսպես է եղել նաև նախորդ Ազգային ժողովում»:

Հովհաննես Իգիթյանը համաձայն չէ, որ խորհրդարան անցած ուժերը նախագահի ցանկությամբ են անցել: «Ես համաձայն եմ, որ ընտրողների թիվը շատ մեծ է եղել»:

«Իշխանությունը նշանակում է և՛ իշխանություն, և՛ ընդդիմություն»,-արձագանքեց Սոս Գիմիշյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ