25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 12, 2017

Հզոր պայթյուն Թուրքիայի Թեքիրդաղ նահանգում

Ապրիլի 12-ի առավոտյան Թուրքիայի Թեքիրդաղ նահանգի Չերքեզքյոյ շրջանում հզոր պայթյուն է որոտացել: Թուրքական «Haberler.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել Չերքեզքյոյում գտնվող մի տեքստիլ գործարանում: Պայթյունի պատճառով գործարանում վտանգավոր քիմիական նյութերի արտահոսք է տեղի ունեցել, ինչի հետևանքով վիրավորվել է 29 աշխատակից: Դեպքի վայր են ժամանել շտապօգնության, հրշեջ և ոստիկականական ստորաբաժանումներ: Պայթյունի հետևանքով Չերքեզքյոյ արդյունաբերական կենտրոնի […]

Սպանություն Ջրվեժում

Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել: Ոստիկանության լրատվության բաժնից հաստատեցին տեղեկությունը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում անձի ինքնությունը պարզվել է, նշված տղամարդը 1982 թվականին ծնված Ա.Հ.-ն է: Ոստիկանությունից հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:

Ինչպես Զարուհին է ասում ՝ ես այդքան բծախնդիր չեմ. Անահիտ Բախշյան (տեսանյութ)

«Թիմը երիտասարդ է, թիմը բանիմաց է, աշխատող է, հաճելի է նրանց հետ աշխատելը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ելքի» ցուցակով Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող անկուսակցական, «Բարև Երևան» խմբակցության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը: Նա նկատեց, որ թիմի երիտասարդները, միգուցե, տնտեսություն կառավարելու փորձ չունեն, բայց տեսականորեն տիրապետում են շատ-շատ խնդիրների: «Հուսամ՝ ընթացքում իրենց ձգտումը հմտություն կդառնա, հավատում եմ […]

Դոլարը շարունակում է թանկանալ

Այսօր ամերիկյան մեկ դոլարը գնվում է 484 ՀՀ դրամ նվազագույն և 486 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 488 դրամ նվազագույն և 488,50 դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 510 դրամ նվազագույն և 514 դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում` 518 դրամ նվազագույն և 524 դրամ առավելագույն փոխարժեքով: Ռուսական ռուբլին գնվում է 8.35 դրամ նվազագույն և 8.51 դրամ առավելագույն փոխարժեքով, […]

ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի․ դեսպան

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի, դրա կարգավորման համար խիստ կարևոր են խաղաղ բանակցությունները: Այս մասին ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում ասել է Ադրբեջանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռոբերտ Սեկուտան: «Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Կարեւոր է, որպեսզի կողմերը հավաքվեն եւ աշխատեն խաղաղ լուծում գտնելու ուղղությամբ: Այս հակամարտությունն արդեն չափազանց երկար է ձգվում»,- ասել է […]

«Չեմ կարծում, որ սյուրպրիզներ կլինեն»

ՀՀՇ վարչության անդամ, քաղաքական գործիչ Հովհաննես Իգիթյանը կարծում է, որ Երևանի ավագանու ընտրություններում էլ են կեղծիքներ ու խախտումներ լինելու: «Ավելի պասիվ կլինեն ընտրություները, որովհետև ընտրողն ավագանու կամ քաղաքապետի ընտրությունների հետ չի կապում իր ճակատագիրը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա: Հ. Իգիթյանը նկատեց, որ խորհրդարանական ընտրություններն անցան, փողոցում ըմբոստություն չկա, դրանք միշտ եղել են նախագահական […]

Եղանակը` դարձյալ անակնկալներով

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Ապրիլի 13-ի գիշերը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-ին՝ օրվա երկրորդ կեսին, 14-15-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 16-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 13-14-ը ցերեկը կբարձրանա 3-4, գիշերը՝ […]

Ճնշում են. ՀԿ-ների հայտարարությունը

2017 թ․ ապրիլի 4-ին հրապարակվեցին ընտրողների ստորագրած ցուցակները, ինչից հետո ապրիլի 5-ին քաղաքացի Արմինե Ամեխյանը դիմել էր «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ «Իրավունքի Եվրոպա միավորում» հկ-ի գրասենյակ՝  հայտնելով, որ նայելով 33/39 տեղամասի ստորագրած ցուցակը, նկատել է, որ իր անվան դիմաց (ընտրողների ստորագրված ցուցակում հերթական համարը՝ 536) կա կնիք և ստորագրություն, այսինքն՝ իր փոխարեն կատարվել է քվեարկություն։ […]

Ազատ կարձակե՞ն. Սամվել Բաբայանի փաստաբանը մանրամասնում է

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր՝ ապրիլի 12-ին, տեղի կունենա Արցախի պաշտպանական բանակի նախկին հրամանատար, անազատության մեջ գտնվող Սամվել Բաբայանի կալանքի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սամվելի Բաբայանի   պաշտպան՝ Ավետիս Քալաշյանը: Ավետիս Քալաշյանը  Վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ բողոքարկելով Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի