03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 12, 2017

Գյուղի մերձակայքում ական է հայտնաբերվել

Ապրիլի 10-ին, ժամը 18:27-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ազատան գյուղի գերեզմանատան մոտակայքում հայտնաբերվել է ականանման առարկա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գյուղի հարավ-արևմուտքում՝ դաշտամիջյան հատվածում, հայտնաբերվել է 100 մմ արկանման առարկա, ինչը տեղափոխվել է ոստիկանության Ախուրյանի բաժին: Ստացված տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ ՊՆ թիվ № զորամասի և ԱԱԾ […]

Ապրիլի 13-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Ապրիլի 13-ին՝  ժամը 12:00-ին,  «Հենարան»  մամուլի ակումբում կհյուրընկալվեն Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի հոգեբարձուների խորհրդի նախագահ Վարուժան Ավետիքյանը և տնօրեն Ռուբեն Թոփչյանը:   ԹԵՄԱ՝ Հայաստանը դարձել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի անդամ. հայաստանյան կրթական համակարգի նոր հնարավորություններն ու հեռանկարները:

Գավառի դպրոցում ռադիոակտիվ նյութ է հայտնաբերվել

Ապրիլի 12-ին, ժամը 08.05-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի դպրոցներից մեկի ֆիզկիայի լաբորատորիայում գտնվող տարայի վար առկա է Осторожно радиоактивность գրությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մենել ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժնի քիմիկ-հետախույզները: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

«KARABAX» մակնշմամբ պոմիդորի եւ վարունգի ներկրումը կանխվել է

Պետական եկամուտների կոմիտեն 2017 թվականի ապրիլի 12-ի դրությամբ գյուղմթերքի անօրինական ներկրման 272 փորձ է կանխել, որի արդյունքում հայտնաբերվել է մոտ 18 տոննա գյուղմթերք, հիմնականում պոմիդոր: Իրավախախտները, համապատասխան ձևակերպումներից խուսափելու նպատակով, ապրանքը փորձել են տեղափոխել ավտոմեքենաներում հատուկ պատրաստված թաքստոցներում. բոլոր փորձերը կանխվել են: Ընդամենը մեկ օր առաջ էլ սահմանին կանխվել է «KARABAX» մակնշմամբ արկղերով մոտ 50 […]

Ում Սերժ Սարգսյանը դրեց (տեսանյութ)

Քաղաքական գործիչ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը կարծում է, որ խորհրդարանական ընտրություններն անցել են խախտումներով, ինչպես միշտ են լինում: «Խորամանկությամբ ընտրություններ անցան»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Վերջինս նկատեց, որ արդյունքում ունենք խորհրդարան, բայց Հայաստանի առաջ եղած խնդիրներն էլի լուծված չեն լինելու: «Ունենք մի իրավիճակ, երբ հասարակության մոտ կա մի տեսակետ ու ցանկություն, որը համամասնորեն […]

Սեդան կպաշտպանի սահմանը /տեսանյութ/

Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան համայնքում ծնված Սեդան մանկուց երազել է զինվորական դառնալու մասին: «Ընտանիքս և ծննդավայրս որոշումս կայացնելու հարցում մեծ դեր են խաղացել: Միշտ ցանկացել եմ պաշտպանել սահմանը: Զինվորական հարազատներ ունեի ու միշտ բարի նախանձով էի նայում ուսադիր կրողներին»,-Henaran.am-ի թղթակցի հետ  զրույցում ասաց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Սեդա Սադյանը: Սեդայի հայրը չէր համակերպվում […]

Լարսը բաց է միայն մի ուղղությամբ

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ ապրիլի 12-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը միակողմանի բացվել  է ՌԴ-ից դեպի Վրաստան ուղևորվող տրանսպորտային միջոցների համար։ Վրաստանից դեպի ՌԴ ուղղությամբ ճանապարհն առայժմ փակ է։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Տարբերակ չկա

«Ունենք այնպիսի խորհրդարան, որը բնորոշ է մեր հասարակության պոտենցիալին, իսկ քանի որ մեզ մոտ հասարակությունն այլևս պոտենցիալ չունի, ինչը ևս օբյեկտիվ է, քանի որ, ի վերջո, չի կարող 25 տարվա արտագաղթն ազդեցություն չթողնել հասարակության որակի վրա»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը: Նա նշեց, որ շատ դեպքերում ասվում է, թե հասարակությունն […]

Հետեւից չեն հայհոյում

Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը կարծում է՝ Երևանի ավագանու ընտրությանը մասնակցելիս երևանցին պետք է առաջնորդվի ազնվությամբ: «Լավ կլիներ, որ ավելի շատ ուժեր մասնակցեին ավագանու ընտրություննեին: Բայց կարելի է ընտրություն կատարել նաև այսքանի միջից», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց  քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը: Քանդակագործը կուզենար, որ Երևանի գործող քաղաքապետը՝ Տարոն Մարգարյանը , վերընտրվի: «Մեր քաղաքապետը շատ լավ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված