«Եղեռն՝ եղեռնից հետո» ցուցահանդեսը կհյուրընկալվի Փարիզում
«Եղեռն՝ եղեռնից հետո» խորագրով շրջիկ ցուցահանդեսը Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումների շրջանակներում կներկայացվի Փարիզում։ Հիշեցնենք, որ ցուցահանդեսը կյանքի է կոչվել 2015թ.՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված մրցույթի շրջանակներում, և ապրում է ավելի քան 3 տարի։ Ծրագիրն իրականացրել է «Հոգու պարտք» հայրենագիտական հասարակական կազմակերպությունը Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի աջակցությամբ։ […]