26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Երբ չի կարելի քրքում օգտագործել

Քրքումը բավականին տարածված համեմունք է, եւ դրա օգտակարության մասին շատերին է հայտնի։ Սակայն որոշակի մարդկանց համար այն կարող է վտանգավոր լինել։ Որոշ մարդիկ քրքում օգտագործելուց հետո կարող է հետեւյալ խնդիրներն ունենան՝ գլխապտույտ, սրտխառնոց, լուծ, ստամոքսի ցավ եւ այլն։ Իսկ եթե քրքումն ու սեւ բիբարը խառնեք իրար, արյան հետ խնդիրներ կարող են առաջանալ։ Ահա թե ովքեր պետք է խուսափեն այս համեմունքից։

1, Ստամոքսի խանգարում ունեցող մարդիկ։ Այն բարձրացնում է թթվայնությունը եւ խնդիրներ առաջացնում։

2, Լեղապարկի խանգարում ունեցող մարդիկ։ Քրքումը կարող է սրել լեղապարկի խնդիրները։

3, Երիկամային քարեր ունեցող մարդիկ։ Քրքումը եթե շատ եք օգտագործում, կարող է երիկամներում քարեր առաջացնել։

4, Շաքարային դիաբետ ունեցող մարդիկ։ Այն իջեցնում է շաքարն արյան մեջ, իսկ եթե դուք դիաբետ ունեք եւ դեղեր եք օգտագործում, շաքարը արյան մեջ կտրուկ կարող է նվազել, ինչը եւս վտանգավոր է։

5, Հղիներ եւ կերակրող մայրեր։ Քրքումն արգանդը գրգռում է, բացի այդ՝ այն շատացնում է ամսականները։

6, Մարդիկ, ովքեր վիրահատության են պատրաստվում։ Եթե պետք է վիրահատվեք, արդեն երկու շաբաթ առաջ ընդհանրապես քրքում մի օգտագործեք։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ