Հարուցվել է քրեական գործ՝ թիվ 20/24 ընտրատեղամասում քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքի առթիվ
ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ թիվ 20/24 ընտրատեղամասում քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքի առթիվ։ «Ազատություն» ռադիոկայանի՝ ապրիլի 2-ի եթերում͵ լուսաբանելով ԱԺ ընտրությունների ընթացքը, ահազանգվել էր՝ Ճամբարակ քաղաքի թիվ 20/24 ընտրատեղամասում կատարված ընտրախախտումների մասին։ Հրապարակման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Ճամբարակի քննչական բաժանում նախապատրաստվել են նյութեր։ Ըստ տեսաձայնագրության՝ […]