20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Եղեռն՝ եղեռնից հետո» ցուցահանդեսը կհյուրընկալվի Փարիզում

«Եղեռն՝ եղեռնից հետո» խորագրով շրջիկ ցուցահանդեսը Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումների շրջանակներում կներկայացվի Փարիզում։ Հիշեցնենք, որ ցուցահանդեսը կյանքի է կոչվել 2015թ.՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված մրցույթի շրջանակներում, և ապրում է ավելի քան 3 տարի։ Ծրագիրն իրականացրել է «Հոգու պարտք» հայրենագիտական հասարակական կազմակերպությունը Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի աջակցությամբ։

Փարիզում ցուցադրությունը կազմակերպվում է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի աջակցությամբ։ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը տեղեկացնում է, որ Փարիզում ներկայացնելուց հետո ցուցահանդեսը կտեղափոխվի նաև Լիոն, Մարսել։

Ի դեպ, 2016-ի փետրվարին «Եղեռն՝ եղեռնից հետո»-ն ցուցադրվել է Եվրախորհրդարանում։ Այն 32 պաստառների միջոցով պատմում է Թուրքիայի տարածքում հայկական հուշարձանների, եկեղեցիների վիճակը Ցեղասպանությունից առաջ և հետո` հանրությանը տեղեկացնելով մշակութային եղեռնի մասին, որն իրականացվել է թուրք ոճրագործների կողմից։

Նշենք, որ շրջիկ ցուցահանդեսը ներկայացվել է նաև Ստեփանակերտում, Երևանում, ՀՀ մարզերում։ «Եղեռն՝ եղեռնից հետո» ծրագիրն արժանացել է «Հայկյան-2015» հատուկ մրցանակի։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ