Ապրիլի 2-ին ԽԱՊԿ «Թեժ գիծը» և Արագ արձագանքման խումբը կաշխատեն հատուկ ռեժիմով

Խորհրդարանական ընտրությունների օրը՝ ապրիլի 2-ին, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի «Թեժ գիծը» և Արագ արձագանքման խումբը կաշխատեն հատուկ ռեժիմով՝ քվերկության և ձայների հաշվարկման ամբողջ ընթացքում։ ԽԱՊԿ-ից տեղեկացնում են, որ եթե ընտրությունների լուսաբանման ընթացքում խոչընդոտվի լրագրողների օրինական մասնագիտական գործունեությունը, կարող են զանգահարել «թեժ գծի» 010533895, 093107085 հեռախոսահամարներով, գրել էլեկտրոնային փոստի [email protected] հասցեով կամ ԽԱՊԿ-ի ֆեյսբուքյան էջին: