08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ինչպես ընտրել

Ապրիլի 2-ին ընտրողին տրամադրվելու է մեկ ծրար եւ այնքան քվեաթերթիկ, որքան կուսակցություն կամ դաշինք կգրանցվի ԱԺ ընտրությունների համար։ Ամեն քվեաթերթիկ կպարունակի մեկ կուսակցության եւ նրա կողմից առաջադրված թեկնածուների մասին տեղեկություն։ Մասնակցողների թիվը 9-ն է, ընտրողին ընտրատեղամասում կտրամադրվի 9 քվեաթերթիկ:

Արդեն քվեախցիկում ընտրողը կընտրի այն քվեաթերթիկը, որի վրա նշված է իր նախընտրած կուսակցության անվանումը։ Եթե ընտրողը իր ընտրած քվեաթերթիկը առանց նշումներ անելու տեղադրի ծրարում, ապա կհամարվի, որ նա իր ձայնը տվել է միայն քվեաթերթիկում նշված կուսակցությանը եւ նրա համապետական ցուցակին:

Եթե ընտրողը ցանկանում է նաեւ քվեարկել տվյալ կուսակցության տարածքային ցուցակում առաջադրված  իր նախընտրելի թեկնածուի օգտին, ապա քվեաթերթիկի երկրորդ էջում կատարում է համապատասխան նշումը: Արգելված է որեւէ նշում անել քվեաթերթիկի առաջին էջում, հակառակ դեպքում քվեաթերթիկը անվավեր կհամարվի:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ