14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Խոշոր ավտովթար Լոռիում. զոհ և վիրավորներ

Shamshyan.com-ը գրում է. Այսօր` ապրիլի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 07։10-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 107-րդ կմ հատվածում՝ Սպիտակի ոլորաններից դեպի Ջրաշեն գյուղ տանող ճանապարհին, բախվել են ВАЗ 2106 մակնիշի 30 ՏԼ 891 համարանիշի և Oka մակնիշի տրանզիտ համարանիշներով ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ