24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 6, 2017

«Ուժն ու առանցքը Լևոն Տեր-Պետրոսյանն է» (տեսանյութ)

Կոնգրես-ՀԺԿ դաշինքը Ապարանից հետո այցելեց Աշտարակ: Արդեն տեղեկացրել ենք, որ դաշինքը քարոզարշավը սկսել է Ապարանից, ինչը եղել է ՀԱԿ առաջնորդի ավանդույթը: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն անդրադառնալով «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսին՝ ասաց, որ ազատամարտիկներն են ավելի շատ գիտակցում խաղաղության արժանապատվությունը: «Չլսել այն մարդկանց, ովքեր ավելի լավ գիտեն պատերազմի գինը, սխալ է, պիտի գնանք, ամրցանենք այն […]

ԱՄՆ դեսպանը միանում է ԵԼՔ-ին

Այսօր ԵԼՔ դաշինքի միասնական շտաբում դաշինքի անդամներ Արամ Սարգսյանը, Էդմոն Մարուքյանը, Արտակ Զեյնալյանը և Ալեն Սիմոնյանը հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են 2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին՝ մասնավորապես քարոզարշավի մեկնարկին և ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր։ Դաշինքի անդամները դեսպանին հայտնել են նաև ընտրությունների վերաբերյալ իրենց մտահոգությունները։ Զրույցի ընթացքում դեսպանը նշել […]

Մոսուլում քիմիական զենք են կիրառել․ խաղաղ բնակիչներ են տուժել /տեսանյութ/

Իրաքի Մոսուլ քաղաքում քիմիական զենք է կիրառվել։ ՄԱԿ-ի տվյալներով՝ դրա հետեւանքով խաղաղ բնակիչներ են տուժել, այդ թվում՝ երեխաներ։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց թունավորման նշաններով։ Միայն այս ամսվա ընթացքում 12 հոգի է տեղափոխվել հիվանդանոց։  Թե ով է կիրառել քիմիական զենք, առայժմ հայտնի չէ։  Մանրամասները՝ տեսանյութում  

Ողջամիտ կասկածներ․ արգելում են

2017 թվականի մարտի 6-ին ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդները, այցելություն են կատարել «Երևան Կենտրոն» ՔԿՀ:  Այցելություն կատարվել է 03.05.2017թ-ին մամուլում տեղ գտած հայտարարության հիման վրա՝ «Վահան Շիրխանյանը հայտնվել է ՔԿՀ ամենավատ ու գերխոնավ խցում՝ պաշտպանը ահազանգում է»: Անդամների ցանկությանը՝ հանդիպել և զրուցել Վ Շիրխանյանին, ՔԿՀ անձնակազմը պատասխանել է, որ Վ. […]

Լրիվ հաշվարկված /տեսանյութ/

«Ես կարծում եմ , որ պարոն նախարարը իր ժամանակը հաշվարկել գիտե և ռեսուրսներն է պատկերացնում: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որևէ խնդիր լինել չի կարող: Մանավանդ պետք է հաշվի առնենք այն փաստը, որ Վիգեն Սարգսյանի նախարար նշանակվելուց հետո հստակ տարանջատում կա Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի գործառույթների միջև»,-այսօր՝ մարտի 6-ին «Հենարան» մամուլի […]

Խիստ վերահսկել ուսուցիչներին

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ աշխատակազմի վերահսկողության և հանրակրթության վարչություններին, ինչպես նաև 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է հատուկ խստացված հսկողություն սահմանել՝ քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում և մանկապարտեզներում մարտի 8-ի առիթով դրամահավաքության հնարավոր դեպքերը բացառելու նպատակով: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ծանոթացեք ընտրողներին գրանցող տեխնիկական սարքավորումների հետ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում՝  www.elections.am, հրապարակվել է ընտրողների գրանցումն իրականացնող տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետների ձեռնարկը, ինչպես նաև տարածքային ընտրական հանձնաժողովների գտնվելու վայրերի քարտեզը: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հորդորում է ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին, հատկապես տեղամասային ընտրական հանձնաժողովներում որպես անդամներ նշանակվող քաղաքացիներին, ձեռնարկի միջոցով ծանոթանալ ընտրողների գրանցումն իրականացնող տեխնիկական սարքավորումների աշխատանքին:  

Առաջին ձնծաղիկները

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանն ընդունել է կայուն զարգացման Հարավային Կովկասի հարցերով խորհրդական Մաքսիմ Ժեբալիին և Թբիլիսիում տեղակայված տարածաշրջանային հարցերով կցորդ Լուի Տուլորժին, որոնք ներկայացնելով Ֆրանսիայի կառավարությունը, ցանկություն են հայտնել ծանոթանալ ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի խնդիրներին և քննարկել հնարավոր համագործակցության ուղղությունները: Հանդիպման ընթացքում, որին մասնակցել են շինարարության և գիտատեխնիկական նորմավորման […]

« ․․․ առաջինն ինքն է նրա ոտքերը կոտրելու»․ Ուրիխանյանի փաստաբանի հայտարարությունը

Շահարկելով նախընտրական շրջանը` շորթման մեջ մեղադրվող Անի Հովհաննիսյանն այս դատավարությունը վերածել է շոուի, որի ընթացքում փորձում է իբր իր անմեղության շուրջ հասարակության մեջ տպավորություններ ստեղծել: Հենց այդ կեղծավոր կեցվածքը չեզոքացնելու համար հիմա ընթերցում եմ սույն գործով որպես վկա անցնող փաստաբան Ռուզաննա Ազրոյանի ցուցմունքից հատված (քրեական գործ թիվ 59103216 Հ-7,Գ.Թ.147-151): Այն բերված է այս նույն գործի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՓետրվարիԱպրիլի