25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 1, 2017

Ստեղի քերոբը ես եմ՝կլիչկես գեներալ. նարկոլոգիական կենտրոնում իրարանցում է

12 օր առաջ նարկոլոգիական հանրապետական կենտրոն տեղափոխված Չարենցավանի բնակչուհի Ազնիվ-Արևիկ Թորոսյանը երեկվանից ահազանգում է այն մասին, թե կենտրոնում բողոքի ալիք է բարձրանում: Ահազանգի համաձայն այսօր բողոքի ակցիա էր հրավիրվում , որի մասնակիցները՝ տվյալ բուժհաստատության հիվանդներն ու նրանց ընտանիքի անդամները, բողոքում են պետության կողմից հիվանդներին սննդի տրամադրման դադարեցման առիթով: «Մեր աշխատողներից մեկը շատ տխուր եկավ, բացօթյա […]

«Աստված ուժ և համառություն տա վարչապետին»

Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը վստահ` այս ընտրությունները նախորդներից շատ ավելի լավն են լինելու, ինքը լավատես է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ դատելով օրենսդրությունից և այն ամեն ինչից, որ այսօր կա` շատ «հետաքրքիր և մաքուր» ընտրություններ պետք է լինեն. «Արդար, թափանցիկ ընտրություններ պետք  լինեն։ Սահմանադրությունը դա թույլ է տալիս, և իշխանություններն էլ պատրաստ են […]

«Կարելի է պաշտոնից դուրս գալ, բայց կուսակցությունից դուրս գալը տարօրինակ է թվում»

Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանի խոսքով` Գագիկ Ծառուկյանը շատ լավ բիզնեսմեն է, ու լավ կլիներ, եթե նա հենց այդ գործով էլ զբաղվեր: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: «Բայց դա իր ընտրության խնդիրն է»,-նկատեց գրողը։ Ինչ վերաբերում է նախկին պաշտոնյաներին, որ այսօր ՀՀԿ_ին են քննադատում, ապա նա շեշտեց. «Մարդիկ իրենց աշխատանքն արել են, իրենց գործն […]

Տատիկին արգելեցին համբուրել թոռանը. Անի Հովհաննիսյանը կմնա կալանքի տակ/ֆոտո/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց «Անալիտիկի»  գործով դատավարությունը: Նիստի ընթացքում , որպես վկա ներգրավված Նարեկ Սադոյանը, Էդուարդ Ղումաշյանը, Արմինե Մնացականյանը եւս գրությամբ խնդրել են հիմք ընդունել իրենց նախաքննական ցուցմունքները: Մեղադրող-դատախազ Արմեն Շահբազյանի կողմից մեղադրական եզրակացության հրապարակումից հետո մեղադրյալ Անի Հովհաննիսյանն ասաց, որ իր համար պարզ չի մեղադրանքի էությունն առաջին իսկ օրից. […]

Սոցիալապես անապահով ընտանիքներն այսօրվանից ստանում են հունվարի նպաստը. նախարար

«Փետրվարի 1-ից սկսվել են սոցիալապես անապահով ընտանիքների՝ հունվարի համար նախատեսված նպաստի վճարումները»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նախարարի խոսքով, ամեն տարի հունվարի նպաստը տրվում է փետրվարի 1-ին կամ հունվարի վերջին, որը պայմանավորված է նրանով, որ առաջին աշխատանքային օրը եղել է հունվարի 9-ը եւ դրանով պայմանավորված եւ տվյալ ամսվա […]

«Չարորակ գոյացություններից մահացությունների աճ է արձանագրվել»

«Հայաստանում 100-ից 70 երեխա քաղցկեղի դեպքում ունի կատարյալ առողջացման հնարավորություն: Եթե համեմատենք աֆրիկյան երկրների հետ, որտեղ ցուցանիշը 20-25 է, ապա մեզ մոտ վիճակը լավ է, բայց եթե համեմատում ենք եվրոպական զարգացած երկրների հետ, ապա այստեղ մենք դեռ տեղ ունենք ցուցանիշը զարգացնելու և հասցնելու մոտ 85-ի»,-  այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց   ԵՊԲՀ Ուռուցքաբանության ամբիոնի […]

Կհրավիրվի ԵԿՄ հերթական համագումարը.հրավիրված է նաև Սերժ Սարգսյանը

«Երկրապահ կամավորական միության կազմկոմիտեն առաջարկել է միության հերթական համագումարը հրավիրել 2017թ. փետրվարի 18-ին»,- այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց   ԵԿՄ մամուլի խոսնակ Վարդան Վարդանյանը: Վարդանյանի փոխանցմամբ՝ փետրվարի 3-ին տեղի կունենա ԵԿՄ վարչության ընդլայնված նիստ, որի ժամանակ այդ առաջարկը կքննարկվի:   Նա նաև հավելեց, որ ԵԿՄ 11-րդ համագումարին մասնակցելու համար հրավիրելու են նաև ՀՀ նախագահ […]

Հայաստանում կանանց մոտ առավել տարածված է կրծքագեղձի քաղցկեղը

«Հայաստանում  կանանց մոտ  առավել տարածված  է կրծքագեղձի, իսկ տղամարդկանց  մոտ թոքի քաղցկեղը», –  այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց բժիշկ-ռադիոլոգ Հովհաննես Վարդևանյանը։ «Շատ հաճախ հիվանդները նույնիսկ չեն էլ գիտակցում, որ ունեն նմանատիպ խնդիր: Հանգիստ ապրում են, մեկ-երկու տարվա ընթացքում կլինիկական նշաններ են ի հայտ գալիս, ինչը խոսում է  հիվանդության զարգացման մասին,ապրելիության  վատ  ցուցանիշներ են լինում, […]

Մեկի բողոքը բավարարվել է , իսկ մյուսինը՝ մերժվել

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստ: Հանձնաժողովը քննարկել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի ընդունած որոշումների դեմ երկու հայտ: Ներկայացված հիմնավորումները և փաստարկները քննարկելուց հետո հանձնաժողովը որոշում է կայացրել բավարարել ընկերություններից մեկի բողոքը, իսկ մյուսինը՝ մերժել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
ՀունվարիՄարտի