20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Հայաստանում կանանց մոտ առավել տարածված է կրծքագեղձի քաղցկեղը

«Հայաստանում  կանանց մոտ  առավել տարածված  է կրծքագեղձի, իսկ տղամարդկանց  մոտ թոքի քաղցկեղը», –  այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց բժիշկ-ռադիոլոգ Հովհաննես Վարդևանյանը։

«Շատ հաճախ հիվանդները նույնիսկ չեն էլ գիտակցում, որ ունեն նմանատիպ խնդիր: Հանգիստ ապրում են, մեկ-երկու տարվա ընթացքում կլինիկական նշաններ են ի հայտ գալիս, ինչը խոսում է  հիվանդության զարգացման մասին,ապրելիության  վատ  ցուցանիշներ են լինում, երբ պրոցեսը  հայտնաբերվում է  ուշացած  փուլում»,- նշեց բանախոսը:
Վերջինս շեշտեց՝ թիրախային խմբում ընդգրկված են հատկապես  40 տարեկանից բարձր տղամարդիկ, որոնք վաղ տարիքից ծխել են, բայց կան դեպքեր, երբ հիվանդության  առաջացման պատճառը ծխելը չէ։

«Պետք չէ կլինիկական նշան առաջանա նոր բժշկի դիմեն, պետք է պարբերաբար լինել բժշկի հետ  կապի մեջ, պետք չի սպասել, որ դաշտանի դադարի պարագայում կնոջ մոտ լինի արյունահոսություն, որ նոր դիմեն  բժշկի, շատ կարևոր է նախանշանային փուլում  հետազոտություն անցելը»,-ընդգծեց նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ