25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 1, 2017

«Իջիր օդերից»

-Հա՛յր, ինչո՞ւ եմ հեշտությամբ հպարտանում: -Հեշտությամբ հպարտանալու հանգամանքը խոսում է այն մասին, որ անձիդ հանդեպ մեծ կարծիք ունես: Հավատում ես, թե քեզնից ինչ-որ բան ես ներկայացնում: Որևէ մեկը չի կարող հպարտանալ, եթե չհավատա, թե իրենից մի բան է ներկայացնում: Ուրեմն, քանի դեռ կարծում ես, թե քեզանից բան ես ներկայացնում, մի փոքր բանից հպարտանում ես, ինչպես […]

Սփյուռքահայ մտավորականների ակնարկը իշխանությանը /տեսանյութ/

Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հայագիտության ամբիոնը կազմակերպել էր քննարկում Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրություններին սփյուռքում հայ անվանի մտավորականների մասնակցության եվ կարեվոր դերակատարության մասին, հայտնում է Ամերիկայի ձայնը։

Զինգրքույկներում արված նշումներն անփութության արդյունք են. ԼՂՀ ՊԲ

2016թ. ապրիլյան մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու վերաբերյալ որոշ զինծառայողների զինգրքույկներում արված նշումներն անփութության արդյունք են: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը իրազեկում է, որ 2016թ. ապրիլյան մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու վերաբերյալ գոյություն ունի ՊԲ հրամանատարության կողմից հստակեցված կարգ, համաձայն որի զինծառայողի զինգրքույկի մեջ կատարվում է համապատասխան գրառում: Ինչ վերաբերում է որոշ զորացրված զինծառայողների զինգրքույկներում արված, իսկ […]

Ճապոնական երգերը աշխարհով կտարածվեն «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի կատարմամբ /տեսանյութ/

«Հայաստանի փոքրիկ  երգիչներ» երգչախումբը առաջարկ է ստացել ճապոնական հայտնի «JVC  Kenwood Victor Entertainment Corporation կազմակերպությունից՝ ձայնագրել ճապոնական երգերի խտասալիկ: «Այդ երգերը Ճապոնյաում հիթեր են և կատարվել են իրենց գերաստղերի կողմից: Մեր երեխաները այն կկատարեն և նաև տեսաֆիլմ կնկարահանվի»,-այսօր՝ փետրվարի 1-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Հայ Փոքրիկ Երգիչներ» միջազգային ասոցիացիայի նախագահ Տիգրան Հեքեքյանը: […]

Ինչ անուններ են նախընտրում հայ ծնողները՝ իրենց զավակների համար

2016-ին Հայաստանում աղջիկների ամենատարածված անունները եղել են   Մարիա, Նարե և Մանե անունները: Այսօր  այս մասին  լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության (ԱՎԾ) բաժնի պետ Կարինե Կույումջյանը: Իսկ որդիների համար հայ մայրիկներն ու հայրիկները նախընտրում են Դավիթ, Նարեկ և Ալեքս անունները: Կարինե  Կույումջյանը նշեց, որ ծնելիության ամենամեծ ցուցանիշը գրանցվել է […]

Անընդունելի է Լապշինի արտահանձնումը Ադրբեջանին․ ՌԴ օմբուդսմեն

Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան հայտարարություն է տարածել՝ կապված բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ Ադրբեջան արտահանձման հետ։ Նա արտահանձնումն անընդունելի է համարել, հայտնում է ՌԴ օբուդսմենի պաշտոնական կայքը։ «Անընդունելի եմ համարում Բելառուսի տարածքից Ռուսաստանի Դաշնության քաղաքացու, անկախ լրագրող Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն Ադրբեջան: ՌԴ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով նշվում է. «Ռուսաստանի Դաշնության քաղաքացին չի կարող […]

Հեղինե Բիշարյանն առաջադրվելու է Մալաթիա-Սեբաստիայում

Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն առաջադրվելու է Երևանի թիվ 3 ընտրատարածքում, որն ընդգրկում է Մալաթիա-Սեբաստիան: Ենթադրվում է, որ այստեղ է առաջադրվելու նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Ինքը Ալեքսանյանը դեռևս հստակ չի հայտարարել` առաջադրվելու է, թե ոչ: Սակայն, բոլորին է հայտնի, թե ինչ ազդեցություն ունի վերջինս այդ ընտրատարածքում:

ՀՀ-ում ամուսնալուծությունների թիվը նվազել է

2016 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստանում գրանցվել է ամուսնության 16 294 դեպք և ամուսնալուծության 3 648 դեպք: Այս մասին այսօր  լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: «2016թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին գրանցվել է ամուսնության 16 294 դեպք և 2015թ. հունվար-դեկտեմբերի համեմատ նվազել է 7,4%-ով: 2016թ. հունվար-դեկտեմբերին գրանցված ամուսնալուծության դեպքերը 2015թ. […]

Այսօրվանից էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի

ՀՀ-ում բնակչության համար այսօրվանից էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի 1,22 դրամով: Հիշեցնենք՝    այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովի դեկտեմբերի 23-ի նիստում: Տնային տնտեսությունների համար ցերեկային սակագինը սահմանվել է 44.98 դրամ (նախկին սակագին՝ 46,2 դրամ, նվազել է 2.6 տոկոսով), իսկ գիշերայինը՝ 34.98 դրամ։ Սոցիալապես անապահով ընտանիքների համար ավելի ցածր սակագներ կսահմանվեն՝ ցերեկայինը՝ 40 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
ՀունվարիՄարտի