24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 20, 2017

«Եթե «Ժառանգությունը» նորից հավաքեր 2007-2012 թթ. իր երբեմնի dream-team-ը, ապա 5%-ը վստահաբար կհաղթահարեր»

Անցել-գնացել է արդեն, բայց կարծում եմ, որ եթե ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ-ը նորից հավաքեր 2007-2012 թթ. իր երբեմնի dream-team-ը, առանձին մասնակցեր ընտրություններին, ապա 5%-ը վստահաբար կհաղթահարեր… ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Փլուզում Շահումյանում. տուժել է զոհված զինծառայողի ընտանիքին պատկանող տունը (Ֆոտո, տեսանյութ)

Լոռու մարզի Շահումյան համայնքում դարձյալ փլուզման դեպք է գրանցվել: Ինչպես տեղից հայտնում է Henaran.am-ի թղթակիցն, այս անգամ տուժել է զոհված զինծառայողի ընտանիքին պատկանող բնակելի տան տանիքը: Փաստացի՝ վեց հոգանոց ընտանիքը գիշերելու տեղ չունի. երկու ննջասենյակներից երկուսի տանիքը վնասված է, իսկ փայտե առաստաղը ամեն պահի կարող է փլվել: Ընտանիքն արդեն մեկ տասնամյակ է ապրում է վախը […]

Արցախի Հանրապետության Սահմանադրության հանրաքվեի քվեարկության մասնակիցների թիվը` ժամը 20.00-ի դրությամբ

Համաձայն հանրաքվեի մասին ԼՂՀ օրենքի և ընտրական օրենսգրքի՝  ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահի տեղակալ Եղիշե Արզումանյանը հրապարակեց տեղամասերում Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեի քվեարկության ընթացքի մասին տվյալները՝ քվեարկության ավարտից հետո։ Ըստ Ե. Արզումանյանի՝ ժամը 20:00-ի դրությամբ հանրապետությունում 104 566 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է  79 380 քաղաքացի կամ ընտրողների ընդհանուր թվի 75.91 տոկոսը։

«Մերսեդես Բենց»-ի վարորդը գիտակցության չգալով մահացել է

Ինչպես տեղեկացրել էինք՝ փետրվարի 17-ին, ժամը 23-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի Դիմիտրով գյուղի կամրջի մոտ բախվել էր բետոնյա սյանը, այնուհետև գազատար խողովակին: Պատահարի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Փետրվարի 19-ին, ժամը 1.45-ին, վարորդը՝ 1982 թ. ծնված Հայկ Մնացականյանը, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է: Քննությունը շարունակվում է:

«Դիտելիս հոգիդ տակնուվրա է լինում»

Սիրուշոն, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, համատարիմ մնալով իսկական հայուհու կերպարին, մեր դատին է ներկայացրել «Դեր Զոր» երգը ու երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որի մասին երկար խոսելու կարիք չկա: Երգի և տեսահոլովակի պրեմիերա, որը անտարբեր չի թողնի ոչ մեկին: Տեսահոլովակը դիտելիս հոգիդ տակնուվրա է լինում, խառնվում են ցավը, ուրախությունը, հուզմունքը: Երկար չցանկանալով պատմել այդ գեղեցիկ […]

Հենրիխ Մխիթարյանը լավագույնն է ճանաչվել

Անգլիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» 2:1 հաշվով  առավելության է հասել  «Բլեքբեռնիի» նկատմամբ: Այդ խաղում հիասքանչ գոլային փոխանցում է կատարել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Վերոնշյալ հանդիպումից հետո Մխիթարյանը twitter-ի իր էջում գրառում է կատարել. «Ինչպիսի խաղ էր այս երեկո. Գավաթի խաղարկության հաջորդ փուլում ենք: Ցնցող աջակցություն էր ժամանած երկրպագուների կողմից»: Ավելացնենք, որ «Մանչեսթեր […]

Հայ աճպարարի ելույթը՝ ռուսական Минута славы հաղորդմանը /տեսանյութ/

Ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող Минута славы հաղորդմանը ելույթ է ունեցել հայազգի աճպարար Ռոման Խալաֆյանը։ Նա ելույթի ժամանակ գուշակել է ժյուրիի անդամներից Վլադիմիր Պոզների հեռախոսի գաղտնաբառը և Սերգեյ Սվետլակովի հեռախոսահամարը, ցույց է տվել հնարք մետաղադրամով:

ՀՅԴ-ը հրապարակել է համամասնական ցուցակը

«Հայ Յեղափոխական Դաշնակցությունը» հրապարակել է համամասնական ցուցակը: Ցուցակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ` Ռուստամյան Արմեն Եզնակի Վարդանյան Աղվան Արշավիրի Լոքյան Դավիթ Արսենի Կյուրեղյան Արմենուհի Ստեփանի Մկրտչյան Լեւոն Հովհաննեսի Մինասյան Արծվիկ Գարեգինի Բաբայան Արմեն Կարլուշի Առաքելյան Ռուզաննա Հակոբի Սեյրանյան Սպարտակ Արմենակի Մանուկյան Միքայել Վաղինակի Սարգսյան Արտակ Սամվելի Պետրոսյան Նունե Աշոտի Սահակյան Արտավազդ Բագրատի Սիմոնյան Աշոտ Ժորայի Եղիազարյան […]

Ճիշտ սնվելու գաղտնիքը. սննդաբանը հորդորում է/տեսանյութ/

«Սննդի մշակույթը շատ կարևոր դեր է խաղում մարդու առողջության և երկարակեցության գործում: Սննդի մշակույթը սկսվում է ներարգանդային կյանքից, որովհետև հղի կնոջ ճիշտ սննդակարգը շատ կարևոր է առողջ սերունդ ունենալու համար»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սննդի խորհրդատու, բ.գ.դ., պրոֆեսոր  Հասմիկ Եղիազարյանը: Սննդաբանը նկատում է, որ պետք է տարբերակել օգտագործվող սննդամթերքի կարևորությունը և դյուրամարսությունը: «Հարկավոր է գիտակցաբար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
ՀունվարիՄարտի