10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 20, 2017

Սիրուշոն ներկայացրել է «Դեր Զոր» երգի տեսահոլովակը

Եվ ահա, վերջապես, Սիրուշոն երկրպագուների դատին է հանձնել «Դեր Զոր» երգի տեսահոլովակը, որի շրջանակներում համագործակցել է օպերատոր Արտյոմ Աբովյանի հետ: «Դեր Զոր»-ը երգչուհու «Արմատ» ձայնասկավառակի ստեղծագործություններից է: Երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակը հենց Սիրուշոն է:

Հրդեհ Նոր Արեշում. 4 մարտական հաշվարկ է մեկնել

Փետրվարի 19-ին, ժամը 20.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 41-րդ փողոցի թիվ 27 տան մոտակա տներից մեկից ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.28-ին, մարվել՝ 21:38-ին: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 16ա […]

Ինչու է թանկացել բենզինը

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պարզել է, թե ինչու է վերջին մեկ ամսում կտրուկ թանկացել բենզինը: Այս առնչությամբ, ՏՄՊՊՀ տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «2017 թվականի հունվարի 27-ից բենզինի մանրածախ շուկայում դիտարկվել են գնային բարձրացումներ՝ մասնավորապես ռեգուլյար տեսակի բենզինի մանրածախ վաճառքի գինը 330 դրամից բարձրացել է 10 դրամով, իսկ որոշ ժամանակ անց՝ փետրվարի 10-ին՝ […]

«Թքած ունենք, ոչ էլ գնալու ենք ընտրությունների»

«Ժողովրդի վերաբերմունքն ու ընկալումը բնութագրվում են տոտալ անվստահությամբ, ոչ մեկին չեն վստահում`  և ընդդիմադիր, և ոչ ընդդիմադիր, չկա մի ուժ, որ ասեն` այ սա, մերն է»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը` ներկայացնելով խորհրդարանական ընտրությունների ու դրանց մասնակցող ուժերի վերաբերյալ հասարակական ընկալումները: Նա նկատեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանի փոփոխությամբ մարդիկ սպասում էին հրաշքների, սակայն […]

Արհեստական դիպլոմավորների կարիքը մեր պետությունը վաղուց չունի. Մանե Թանդիլյան/տեսանյութ/

«Արհեստական դիպլոմավորների կարիքը մեր պետությունը վաղուց չունի: Կրթությունը մեզ մոտ ձևական երևույթ է դարձել, որը պետք է տանել օժիտ կամ դնել ու տանը ունենալ»,-այսօր՝ փետրվարի 20-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայցտարարեց «Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածու Մանե Թանդիլյանը: Թանդիլյանը ընդգծեց, որ ինքը արդեն եղել է պայքարի մեջ ու արտահայտել իր տեսակետները, որոնք մտադիր է պաշտպանել և […]

Ամենայն բարիք եմ մաղթում Զարուհի Փոստանջյանին. Արմեն Մարտիրոսյան

«Ես հարգանքով եմ վերաբերում Զարուհի Փոստանջյանի որոշմանը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն` անդրադառնալով կուսակցությունը լքելու վերաբերյալ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի որոշմանը: «Ամենայն բարիք եմ մաղթում Զարուհի Փոստանջյանին, բայց ինչպես կուսակցությունը եղել է  սկզբունքային, գաղափարական՝ իր ձևավորման առաջին օրից, այդպես էլ մնում է։ Որևէ  դրույթի փոփոխություն՝ ծրագրային, չի լինելու, որևէ մոտեցման,և ինչպես […]

«Գնա, մեռի, արի սիրեմը քանդում է»/տեսանյութ/

«Գնա մեռի արի սիրեմը քանդում է»,-այսօր՝ փետրվարի 20-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության արդեն նախկին անդամ Անահիտ Բախշյանը, որը առաջիկա ընտրություններում առաջադրվել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակով: Անդրադառնալով հարցին, թե Զարուհի Փաստանջյանն էլ լքեց կուսակությունը և դա նշանակում է, որ կուսակցությունը շեղվե՞լ է իր դավանած գծից, Անահիտ Բախշյանը նշեց. «Ցավում եմ, որ Զարուհին […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 20-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

«Եկե՛ք, ընտրություն չանենք. ում որ պետք է, եկե՛ք, դնենք թագավոր, պրծնենք» (տեսանյութ)

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշեց՝ մեր երկիրը ոտքի կանգնեցնելու համար հարկավոր է ուշադրություն սևեռել երկրի տնտեսության  ու դրա զարգացման ուղիների վրա: Ներդրողների համար պետք է բարենպաստ պայմաններ ստեղծել: «Պետք է ստեղծել այնպիսի միջավայր, որ  հարյուր  դոլոր ունեցողն անգամ կարողանա ներդրում ենել: Օրը մեջ մի մոլ են բացում: Մի բոլ բացելը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
ՀունվարիՄարտի