Արցախի Հանրապետության Սահմանադրության հանրաքվեի քվեարկության մասնակիցների թիվը` ժամը 17.00-ի դրությամբ
Հանրաքվեի տարածքային հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 17.00-ի դրությամբ Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեին 102 757 ընտրողից մասնակցել է 65 439 քաղաքացի կամ ընտրողների ընդհանուր թվի 63.68 տոկոսը։ Այս ժամի տվյալները ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի մամուլի կենտրոնում հրապարակեց ԼՂՀ ՀԿՀ քարտուղար Սերգեյ Մելքումյանը։