25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Քննիչների թեկնածուների 1-ին խմբի մասնագիտական պատրաստումը մեկնարկել է

Փետրվարի 20-ին Արդարադատության ակադեմիայում մեկնարկեց 2017 թվականի ուսումնական գործընթացը: Այսօրվանից սկսվում է քննիչի թեկնածությունների ցուցակում ընդգրկված 25 ունկնդրի մասնագիտական պատրաստումը:

2017 թվականի առաջին ունկնդիրներին առաջին դասից առաջ ողջունեցին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և Ուսումնական աշխատանքի գծով պրոռեկտոր Ռուզաննա Ղևոնդյանը: Նրանք շնորհավորեցին ունկնդիրներին քննիչի թեկնածությունների ցուցակում ընդգրկվելու կապակցությամբ և հաջող ուսումնառություն մաղթեցին:

<<Լիահույս եմ, որ այս խմբի շրջանավարտները տեղ են գտնելու մեր քննչական համակարգում և հնարավորություն են ունենալու բարձր պահելու Ակադեմիայի և Քննչական կոմիտեի պատիվը: Պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմաններում անել ամեն ինչ, որպեսզի դուք, որպես պատրաստի քննիչներ, ներգրավվեք համապատասխան աշխատանքում>>,- նշեց ռեկտորը:

Ս. Առաքելյանն ունկնդիրներին մանրամասն ներկայացրեց Ակադեմիայում քննիչի թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ուսուցման ձևը, ժամաքանակը և ժամանակացույցը, ծրագիրը, դասավանդվող առարկաները, փորձաշրջանը, ինչպես նաև քննությունների անցկացման կարգը: Ռեկտորի խոսքով՝ ուսուցման ծրագիրը ուղղված է ունկնդիրների մոտ քննիչի պաշտոնում գործելու համար անհրաժեշտ կարողությունների, հմտությունների ձևավորմանը, մասնագիտական գիտելիքների ծավալի ընդլայնմանը ընդհանուր, հատուկ և հարակից մասնագիտական ոլորտներում: Ուսումնառության ընդհանուր տևողությունը յոթ և կես ամիս է՝ 2017 թվականի փետրվարի 20-ից հոկտեմբերի 6-ը՝ ներառյալ 12 ամիս տևողությամբ փորձաշրջանը:

Ռեկտորը պատասխանեց նաև ունկնդիրների՝ մասնագիտական պատրաստմանն առնչվող ինչպես բովանդակային, այնպես էլ կազմակերպական հարցերին, նաև խոստացավ նման ձևաչափով հանդիպումները դարձնել ամենամսյա:

Հանդիպման ընթացքում ունկնդիրներին հանձնվեցին համապատասխան փաթեթներ՝ ուսումնական նյութերով և մասնագիտական անհրաժեշտ ձեռնարկներով:

Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը բարի երթ մաղթեց ունկնդիրներին և ասաց. <<Մաղթում եմ հաջողակություն, հաջողակ եղեք, մենք ձեզ հետ լուրջ հույսեր ենք կապում>>:

Հանդիպումից անմիջապես հետո մեկնարկեց առաջին դասը՝ <<ՀՀ քրեական դատավարության արդի հարցերը>>:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ