25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 20, 2017

Նախագահական կայքը «Լեռնային Ղարաբաղի Նախագահ»-ից վերափոխվեց (ֆոտո)

Առավոտյան, հանրաքվեն սկսելու պահից, Արցախի վերածննդի օրվա առթիվ Նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը տեղադրելուց հետո՝ նախագահական կայքը «Լեռնային Ղարաբաղի Նախագահ»-ից վերափոխվեց «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ»-ի: Շնորհավորում եմ Արցախի ազգաբնակչությանը՝ 1988թ.-ի փետրվարի 20-ին կայացված՝ Մայր Հայաստանի հետ վերամիավորման համաժողովրդական որոշման օրվա առթիվ: Այսօր, այս պահին՝ 29-ամյա համահայկական պայքարի արդյունքում, մենք միասին ենք, վաղն էլ, համաձայն այդ որոշման՝ […]

««Ծառուկյան դաշինքը» ՀՀԿ-ի երկրորդ թիմն է»

«Ծառուկյանի վերջին ելույթներից կարելի է հասկանալ՝ նա շատ սիրալիր է տրամադրված իր օպոնենտների նկատմամբ», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով կուլիսներում քննարկվող այն վարկածին, թե Ծառուկյանը վերադարձել է վրեժ լուծելու բոլոր նրանցից, ովքեր ժամանակին, մեղմ ասած, վատ են արտահայտվել իր մասին ու չարախոսել: Քաղաքագետի կարծիքով՝  «Ծառուկյան դաշինքը» իրական ընդդիմություն չէ: […]

«Մենք ուրիշների իրավունքներին չենք բռնանում, բայց եւ մեր իրավունքները միշտ կպաշտպանենք»

Փետրվարի 20-ին սկիզբ առավ օտարի լծի դեմ ըմբոստացման համաժողովրդական ալիք։ Այս մասին ասված է Արցախի վերածննդի օրվա առթիվ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձում։ Ուղերձում, մասնավորապես ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Արցախի վերածննդի օրվա առթիվ: 1988 թվականի փետրվարի 20-ը մեր ժողովրդի տարեգրության մեջ մտավ […]

Օդի մեջ կզգացվի գարնան շունչը

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ փետրվարի 24-25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-15 աստիճանով: «Ինչպես և խոստացել էինք, մոտենում է երկար սպասված գարունը: Սկսած փետրվարի 24-ից վերջապես մեր երկիր կներթափանցեն հարավային տաք օդային հոսանքներ, որոնք գալիս են Եգիպտոսից: Փետրվարի 24-25-ն ընկած […]

Արցախում սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում

Արցախում մեկնարկել է սահմանադրական հանրաքվեն։ Առավոտյան ժամը 08։00-ից 12 ընտրատարածքներում և 280 ընտրական տեղամասերում (մեկը Երևանում է ` ԼՂՀ ներկայացուցչությունում) բացվել են ընտրական տեղամասերը: Նշենք, որ անկախությունից ի վեր Արցախի 26 տարվա պատմության ընթացքում 3-րդ համապետական նշանակության հանրաքվեն է և այն անցկացվում է ԼՂՀ օրենքի ու 2015թ. հունվարի 1-ին գործողության մեջ դրված ԼՂՀ նոր Ընտրական […]

Թալիշցիներն ընտրելու հնարավորություն ունեն

Փետրվարի 19-ին ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի մամուլի կենտրոնում ԼՂՀ ՀԿՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը հրավիրեց մամուլի ասուլիս՝ միջազգային դիտորդների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ողջունելով ներկաներին՝ ԼՂՀ ՀԿՀ նախագահը երախտագիտություն հայտնեց նրանց՝ Արցախի Հանրապետության ընտրական և հանրաքվեների գործընթացների նկատմամբ հետաքրքրվածության և մշտական ուշադրության համար։ Ըստ Ս. Արզումանյանի՝ դիտորդներից և լրագրողներից շատերն Արցախում ընթացող ընտրական պրոցեսներին մասնակցում են […]

Բելգիայի Թագավորության պատվիրակները այցելել են Արցախի խորհրդարան

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության Սահմանադրության հանրաքվեին միջազգային դիտորդական առաքելությամբ Արցախում գտնվող Բելգիայի Թագավորության պատվիրակության անդամներ Բրյուսելի շրջանային խորհրդարանի անդամ Սերժ դը Պատուլին և Վալոնիա-Բրյուսելի դաշնության խորհրդարանի պատգամավոր Բենուա Դրեզին: Խորհրդարանի նախագահը, կարևորելով հանրաքվեին միջազգային դիտորդների ներկայությունը, նշել է. «Մենք արդեն երրորդ անգամ ենք կազմակերպում հանրաքվե  և կարևորում ու […]

Բերդ-Ճամբարակ ճանապարհը բացվել է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  փետրվարի  20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մասիսի և Արտաշատի տարածաշրջաններր ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 15-20մ: «Տավուշի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցների կատարած մաքրման լայնածավալ աշխատանքների արդյունքում բացվել է Բերդ – Ճամբարակ ճանապարհը: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Զարուհի Փոստանջյանը հեռանում է

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հեռանում է կուսակցությունից: Այս մասին նա հայտնել է Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում կատարելով: «Հարգելի «Ժառանգություն» կուսակցության անդամներ, Ակնհայտ փաստ է «Ժառանգություն» կուսակցության սկզբունքային, գաղափարական և ծրագրային խզումը իր հռչակած և անցած քաղաքական ուղու հետ, ինչը հանգեցրել է հրաժարման կուսակցության կողմից ընդունված սկզբունքներից, գաղափարախոսությունից և ծրագրից: Քաղաքական գործունեություն իրականացնելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728     
ՀունվարիՄարտի