25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Եկե՛ք, ընտրություն չանենք. ում որ պետք է, եկե՛ք, դնենք թագավոր, պրծնենք» (տեսանյութ)

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշեց՝ մեր երկիրը ոտքի կանգնեցնելու համար հարկավոր է ուշադրություն սևեռել երկրի տնտեսության  ու դրա զարգացման ուղիների վրա: Ներդրողների համար պետք է բարենպաստ պայմաններ ստեղծել:

«Պետք է ստեղծել այնպիսի միջավայր, որ  հարյուր  դոլոր ունեցողն անգամ կարողանա ներդրում ենել: Օրը մեջ մի մոլ են բացում: Մի բոլ բացելը նշանակում է, որ  երկու հազար խանութ է փակվելու:  Այդպիսի ներդրումն ո՞ւմ է  պետք: Եղբա՛յր, այդպիսի ներդրումը պահի՛ր քեզ»:

Հրանտ Բա գրատյանն իր խոսքում նշեց՝ ընտրակեղծիքների մասին արդեն լուրեր  ու ահազանգեր են ստացել:

«Մարդկանց հեռախոսներ են խոսք տալիս, փող են  տալիս: Գյուղերում էլ են կաշառք առաջարկում: Հստակ է՝ մարդուն մոտենում են՝ ասում են՝ էսքան փողը ձեզ չէր խանգարի:  ՀՀԿ-ին զգուշացնում ենք. մենք արդեն ահազանգեր ունենք: ՀՀԿ-ից բացի՝ մի ուշ էլ կա, որ այդպիսի բաներ է անում . ահազանգեր ունենք: Բայց, թույլ տվեք, չասել՝ որ ուժի մասին է խոսքը: Անբիծ ընտրություններ չեն լինելու: Մարդկանց կաշառելու են: Կաշառք մի՛ վերցրեք: Բայց  պիտի ամեն բան անենք, որ տեղամասում ընտրակեղծիք չլինի: Ա՛յ ձեր ցավը տանեմ, ես Քրիստորը չեմ, Քրիստոսը Քրիստոսն է: Ի՞նչ անենք: Ադրբեջանն ասում է՝ եկե՛ք ընտրություն չանենք. ում  որ պետք է, եկե՛ք դնենք թագավոր, պրծնենք: Ավելի լավ է այդպես քան այսպես: Ինչքան կարելի է այսպես շարունակել՝ ընտրակեղծարարությամբ առաջ գնալ, ա՛յ ձեր ցավը տանեմ», – եզրափակեց Բագրատյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ