Արհեստական դիպլոմավորների կարիքը մեր պետությունը վաղուց չունի. Մանե Թանդիլյան/տեսանյութ/
«Արհեստական դիպլոմավորների կարիքը մեր պետությունը վաղուց չունի: Կրթությունը մեզ մոտ ձևական երևույթ է դարձել, որը պետք է տանել օժիտ կամ դնել ու տանը ունենալ»,-այսօր՝ փետրվարի 20-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայցտարարեց «Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածու Մանե Թանդիլյանը:
Թանդիլյանը ընդգծեց, որ ինքը արդեն եղել է պայքարի մեջ ու արտահայտել իր տեսակետները, որոնք մտադիր է պաշտպանել և ավելի արմատավորել Խորհրդարանում:
«Ինձ համար շատ էական է, թե մեր ժողովրդի ընտյալները ովքեր են և ինչ տեսք ունի Ազգային ժողովը: Ինձ համար առաջնահերթություն եմ համարում նույն կենսաթոշակային համակարգի իրատասեական լինելը մեր քաղաքացիների համար»,-ընդգծեց բանախոսը:
Մանրամասները՝ տեսանյութում: