25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ճիշտ սնվելու գաղտնիքը. սննդաբանը հորդորում է/տեսանյութ/

«Սննդի մշակույթը շատ կարևոր դեր է խաղում մարդու առողջության և երկարակեցության գործում: Սննդի մշակույթը սկսվում է ներարգանդային կյանքից, որովհետև հղի կնոջ ճիշտ սննդակարգը շատ կարևոր է առողջ սերունդ ունենալու համար»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սննդի խորհրդատու, բ.գ.դ., պրոֆեսոր  Հասմիկ Եղիազարյանը:

Սննդաբանը նկատում է, որ պետք է տարբերակել օգտագործվող սննդամթերքի կարևորությունը և դյուրամարսությունը:

«Հարկավոր է գիտակցաբար սնվել, քանի որ արագ պատրաստվող սնունդը, հացաբուլկեղենը կարող են լուրջ առողջական խնդիրներ առաջ բերել:Արագ սնունդ օգտագործեղ ուսանողները և դպրոցականները հետագայում ունենում են  շատ լուրջ բարդություններ ու առողջական խնդիրներ, քանի որ այդ սննդամթերքները պարունակում են ածխաջրածիններ, որից կախվածություն է առաջանում: Ածխաջրածնային կախվածությունից էլ առաջանում է ճարպակալում: Իսկ ճարպակալումը դա՝21-րդ դարի խոշորոգույն չարիքն է, որը հանգեցնում է սիրտ-անոթային խնդիրների ու բազմաթիվ այլ հիվանդությունների պատճառ է դառնում».-նշեց Հասմիկ Եղիազարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ