05 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սոցիալապես անապահով ընտանիքներն այսօրվանից ստանում են հունվարի նպաստը. նախարար

«Փետրվարի 1-ից սկսվել են սոցիալապես անապահով ընտանիքների՝ հունվարի համար նախատեսված նպաստի վճարումները»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Նախարարի խոսքով, ամեն տարի հունվարի նպաստը տրվում է փետրվարի 1-ին կամ հունվարի վերջին, որը պայմանավորված է նրանով, որ առաջին աշխատանքային օրը եղել է հունվարի 9-ը եւ դրանով պայմանավորված եւ տվյալ ամսվա բազաների ձեւավորումը, տարածքային կենտրոնները այցելությունները մեկ շաբաթ ուշ է սկսվել:

«Բոլոր գործակալություններն այս ընթացքում առավելագույն օպտիմալ ժամկետում իրականացրեցին բոլոր գործընթացները, որպեսզի քաղաքացիներն օր առաջ իրենց հասանելիք վճարները ստանան»,-ասել է նախարարը:

Արտեմ Ասատրյանը նշել է, որ փետրվարի 4-ից էլ կսկսվեն կենսաթոշակների վճարումները:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ